close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս հեղինակավոր անձանց անազատության մեջ պահելը հանցավորություն է պետականության հանդեպ. ՀՅԴ Սյունիքի ՄԿ հայտարարությունը

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2021, 11:32
  Այս հեղինակավոր անձանց անազատության մեջ պահելը հանցավորություն է պետականության հանդեպ. ՀՅԴ Սյունիքի ՄԿ հայտարարությունը
ՀՅԴ Սյունիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ 
 
 
ՀՀ իշխանությունների վարած ապազգային քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ ունի Սյունիքի և սյունեցիների նկատմամբ անձնավորված թիրախային մոտեցումը:
 
Մինչ այսօր, առանց իրավական լուրջ հիմնավորումների, անազատության մեջ են գտնվում Սյունիքի մարզի խոշորացված համայնքների 4 ընտրյալ ղեկավարները, որոնք մասնակցել են արցախյան երկրորդ պատերազմին և միշտ պատրաստակամ են մասնակցել ցանկացած գործողության՝ հանուն պետականության և հայի արժանապատվության:
 
Երեկ ձերբակալվել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Աշոտ Մինասյանի և Սիսական ջոկատի հերոսական գործունեության մասին կարող են չիմանալ միայն անհայրենիք և անցյալ չունեցող մարդիկ: Նրա և 4 համայնքների ղեկավարների ազատության մեջ գտնվելը վտանգավոր կարող են համարել միայն նրանք, ովքեր արժանապատիվ խաղաղությունը շփոթում են անարժանապատիվ և ստրկական գոյության հետ:
 
Այսօր Սյունիքը գտնվում է մեր թշնամիների հակահայ ծրագրերի և աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների ուշադրության կենտրոնում: Նման իրավիճակում ընտրյալ ղեկավարների, ռազմական փորձ ունեցող և հեղինակավոր անձանց անազատության մեջ պահելը հանցավորություն է պետականության նկատմամբ, Սյունիքի դիմադրողական ոգու թուլացման քայլ:
 
ՀՀ իշխանություններից պահանջում ենք ազատ արձակել Սյունիքի ընտրյալ համայնքի ղեկավարներ Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին, Արթուր Սարգսյանին, Մխիթար Զաքարյանին և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:
 
Մեր պահանջի չկատարումը կդիտարկենք որպես Սյունիքի և սյունեցիների անվտանգային խնդիրների դեմ ուղղված կանխամտածված գործողություն:
 
ՀՅԴ Սյունիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտե
 
 
 
Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica