close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեներալ Մանվելի սանիկը դարձել է Արթիկում Փաշինյանի սրտի թեկնածուն

Հասարակություն

2 Դեկտեմբերի 2021, 19:45
 Գեներալ Մանվելի սանիկը դարձել է Արթիկում Փաշինյանի սրտի թեկնածուն

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հաջողվել է «նախկինների տակից երկրապահ փախցնել» ու առաջ մղել քաղաքական պրոցեսների մեջ՝ որպես յուրային ՏԻՄ թեկնածու: Խոսքը ԵԿՄ նախկին նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկ Անանիկ Ոսկանյանի մասին է, որին նախկինում բոլոր իշխանավորները մշտապես ընկալել են որպես «գեներալ Մանվելի ճուտ»:

Ասում են գեներալի սանիկ լինելու գործոնը ոչ վաղ անցյալում կանաչ լույսի տակ շատ դռներ է բացել նրա առաջ, նույն միջավայրից մարդիկ պատմում են, որ Անանիկը, չնայած երիասարդ տարիքին՝  օգտվում էր գեներալի բարեհաճությունից, գեներալից անվանական զենք էր ստացել՝ որպես թանկարժեք նվեր, օգտվել է վերջինիս իշխանական կապերի լծակներից և բարեկեցիկ կյանք է ապահովել իր ու մերձավորների համար:

Ու հիմա Անանիկ Ոսկանյանը, որ գեներալ Մանվելին զորավար էր ասում, ու հայտնի տեսաուղերձում  հայտարարում էր, որ  պատրաստ է գեներալ Մանվել Գրիգորյանի հրամանով մեռնել, միայն թե զորավարը այդ հրամանը տա, այսօր խաչ է քաշել գեներալի վրա ու նրան տուշոնկայի գող դարձրած, դաժանորեն նվաստացրած ու ի վերջո գեներալին մահվան հասցրած իշխանության  հետ գնացել է գործարքի՝ տրորելով գեներալի հետ  հարաբերությունների բարոյական կողմը:

Եվ ահա դեկտեմբերի 5-ին «Մանվելի ճուտը» Արթիկի խոշորացված համայնքում  կռիվ կտա համայնքապետի պաշտոնի համար՝ որպես ՔՊ –ական թեկնածու․ նա է գլխավորում իշխանական ավագանու ցուցակը:

Ինչ է նա զիջել՝ ինչի դիմաց, թերևս պարզ է, բայց նրա քայլի բարոյական կողմը դարձել է քննարկման բուռն թեմա՝ իրեն լավ ճանաչողների և հատկապես լուսահոգի գեներալի հետ վերջինիս հարաբերություներին քաջատեղյակ մարդկանց շրջանում: Ի դեպ, օրեր առաջ գեներալ-լեյտենատ Մնավել Գրիգորյանի տարելիցին  նրա զինակից ընկերներն ու հարազատները խիստ անհարմար դրության մեջ են դրել Անանիկ Ոսկանյանին. Yerevan.Today-ին ականատեսները պատմել են, թե ոնց են հավաքվածները այդ օրը բացահայտ կերպով մերժել գեներալին ուրացած Անանիկին, ասում են՝ մոտեցել է, որ ձեռք մեկնել զինակից ընկերներին, ձեռքը թողել են օդում կամ թիկունքով շրջվել են՝ հասկացնելու, որ Անանիկի իշխանական խաղերը տհաճ է ընկալվել երկրապահների  շրջանում:

Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Գորիսում իշխանական թեկնածուի նկատմամբ Առուշ Առուշանյանի ջախջախիչ հաղթանակից հետո իշխանականները կուլիսային ակտիվ քննարկումների մեջ են մտել՝ վերանայելու իրենց թեկնածուների ցուցակը:

Եվ ահա Շիրակի՝ մեծությամբ երկրորդ խոշորացվող քաղաք Արթիկում, որ ՔՊ-ն ի սկզբանե որոշել էր  առաջադրել գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանին, իսկ նա  Շիշ բռնող մականվամբ հայտնի Հայկ Սարգսյանի մեծահարուստ քավոր Դավիթ Վարագյանի եղբայրն է, փոխել է իր թեկնածուին: «ժողովուրդը» գրել էր՝ Արթիկում գլուխ են բարձրացնել կիսակրիմինալ տարրերը, և նրանց հաջողվել է որպես ՔՊ թեկնածու բրդել Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի թեկնածությունը և վստահաբար կվայելեն իշխանության աջակցությունը ընտրական գործընթացում:

Սյուզի Բադոյան

Աղբյուրը՝ Yerevan.Today 


Տես նաև՝ Արթիկում Փաշինյանի թեկնածուն Մանվել Գրիգորյանի՝ յուրացումների մեջ կասկածվող սանիկն է:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica