close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞վ է պատասխանատու էլեկտրաէներգիայի թանկացման համար․ Սուրեն Պարսյան

Տնտեսական

2 Դեկտեմբերի 2021, 16:00
 Ո՞վ է պատասխանատու էլեկտրաէներգիայի թանկացման համար․ Սուրեն Պարսյան

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ նախատեսվում է, որ 2022 թվականի փետրվարի 1-ից բարձրացնել նաև էլեկտրաէներգիայի սակագինը, որպես պատճառ նշելով Հրազդանի 5-րդ էներգոբլոկի շահագործման և Ատոմակայանի վարկի սպասարկման ծախսերը։ Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, ասել է. «Էլեկտրաէնեգիայի սակագնի այս բարձրացման իրավական հիմքերը, ըստ էության, դրվել է 2013 դեկտեմբերի թվականի 3-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կնքման ժամանակ, այդ  համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել է ապահովել Հրազդանի 5-րդ էներգաբլոկի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ամբողջ իրացումը, սակայն գործարկումից ի վեր, ՋԷԿ-ը աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորությունների մոտ 30%-ի չափով, ինչը հանգեցրել է գործունեության վնասաբերության։ Դրա հետևանքով ընկերությունն արդեն շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի վարկ է կուտակել, ևս  16 մլն եվրո էլ անհրաժեշտ է կայանի գազատուրբինի կապիտալ վերանորոգման համար։ Ըստ պայմանավորվածության՝ կայանում արտադրված էլեկտրաէներգիայի հիմնական մասը (467 ՄՎտ) պետք է արտահանվեր Իրան Իսլամական Հանրապետություն:  Արտահանումն էլ պետք է իրականացվեր Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով։ Բայց այդ գծի  շինարարությունն  առ այսօր ավարտված չէ։

Արդյունքում ստացվում է, որ նախորդ և գործող կառավարությունները, ձախողելով Իրան-Հայաստան բարձր լարման գծի շինարարության ծրագիրը, նպաստել են, որ 2022 թվականի փետրվարի 1-ից թանկանա էլեկտրաէներգիան»։

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica