close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր նախագիծ. խիստ վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն ավտոմեքենայի կատալիզատորի ապամոնտաժման նկատմամբ

Հասարակություն

2 Դեկտեմբերի 2021, 15:48
 Նոր նախագիծ. խիստ վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն ավտոմեքենայի կատալիզատորի ապամոնտաժման նկատմամբ

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել  «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը, առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, առանց  չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։

 Նախագիծն ու դրա հիմնավորումը ներկայացված են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica