close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմի ժամանակ մշակութային արժեքներ ոչնչացնող Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պատերազմի դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

Տարածաշրջան

2 Դեկտեմբերի 2021, 14:51
 Պատերազմի ժամանակ մշակութային արժեքներ ոչնչացնող Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պատերազմի դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

2021 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը կայացել է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության մասնակից պետությունների 9-րդ հանդիպումը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 30-ին կայացած հանդիպման շրջանակներում տեղի են ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի ընտրությունները։

Կոմիտեի անդամ է առաջադրվել Արցախյան պատերազմում և դրանից հետո Արցախի մշակութային արժեքները ոչնչացրած և ոչնչացնող Ադրբեջանի Հանրապետությունը, որն առաջիկա 4 տարի ժամկետով ընտրվել է հանձնաժողովի անդամ՝ քվեարկությանը մասնակցող պետությունների բացարձակ մեծամասնության աջակցությամբ։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica