close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը չունի ժողովրդավարության գագաթնաժողով հրավիրելու բարոյական իրավունք. Ռուսաստան

Աշխարհ

2 Դեկտեմբերի 2021, 15:05
 ԱՄՆ-ը չունի  ժողովրդավարության գագաթնաժողով հրավիրելու բարոյական իրավունք. Ռուսաստան

Չորեքշաբթի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Միացյալ Նահանգները ոչ մի բարոյական իրավունք չունի ժողովրդավարության գագաթնաժողով ընդունելու՝ երկրի բազմաթիվ ժողովրդավարական թերությունների պատճառով:

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է լուծի իր ներքին խնդիրները, այդ թվում՝ ամերիկյան հասարակության մեջ առկա տարաձայնությունները՝ նախքան ժողովրդավարություն արտահանելը:

Հայտարարության մեջ ասվում է. «Միացյալ Նահանգները փորձում է համաշխարհային առաջնորդի դեր խաղալ ժողովրդավարության խթանման գործում, սակայն այս երկիրը երկար տարիներ ունեցել է ամենամեծ թվով բանտարկյալներ։ Այս երկրում ավելի քան երկու միլիոն մարդ կա բանտերում։ ԱՄՆ շատ բանտերում նվաստացուցիչ պայմաններ են, և Վաշինգտոնը լռում է Գուանտանամոյի բանտարկյալների խոշտանգումների մասին»:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «ամերիկյան հատուկ ծառայությունները նախաձեռնում են գաղտնի բանտեր դաշնակից երկրներում։ Սա աննախադեպ քայլ է աշխարհում»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում դեկտեմբերի 9-10-ը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվելու է հանուն ժողովրդավարության գագաթնաժողով։ Դրան կմասնակցեն իրավապաշտպաններ և գործարարներ։ Գագաթնաժողովին հրավիրված են 110 երկրների ու տարածաշրջանների ներկայացուցիչներ։

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը, Հունգարիան, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պարսից ծոցի երկրները, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Նիկարագուան, Սուդանը և Եթովպիան, ինչպես նաև Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի մի շարք այլ երկրներ ու Ադրբեջանը հրավիրված չեն գագաթնաժողովին:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլը դեմ է ԱՄՆ-ում «հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» անցկացմանը առանց բոլոր երկրների մասնակցության։ Նա դա անվանել էր Վաշինգտոնի կողմից «ժողովրդավարությունը սեփականաշնորհելու» փորձ։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica