close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում

Աշխարհ

2 Դեկտեմբերի 2021, 14:32
 Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում

Հայաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակը չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի քննարկած թեմաներից մեկն էր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Ռիգայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում կայացած հանդիպումից հետո։

Նրա գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը, Եթովպիայի ճգնաժամը և համատեղ ջանքերը՝ ուղղված Սևծովյան տարածաշրջանում կայունության պահպանմանը։

Երկու արտգործնախարարների միջև բանակցությունները, ըստ Փրայսի,  «հիմնված են (ԱՄՆ նախագահ Ջո) Բայդենի և Թուրքիայի նախագահ (Թայիփ) Էրդողանի միջև անցյալ ամիս Հռոմում կայացած զրույցի վրա՝ երկկողմ համագործակցության և այլ առաջնահերթությունների, այդ թվում՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ»։


Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica