close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանն ազատել է ֆինանսների նախարարին՝ լիրայի հերթական անկման ֆոնին

Տարածաշրջան

2 Դեկտեմբերի 2021, 14:04
 Էրդողանն ազատել է ֆինանսների նախարարին՝ լիրայի հերթական անկման ֆոնին

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին, պաշտոնանկ է արել գանձապետարանի և ֆինանսների նախարարին։ Հրամանագիրը հրապարակել է Resmi Gazete պաշտոնական կայքը

Նշվում է,  որ Լյութֆի Էլվանիի փոխարեն Թուրքիայի ֆինանսների նախարարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Նուրեդդին Նեբաթին։

Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 1-ին, լիրան կրկին թարմացրել է իր պատմական նվազագույնը՝ 13,71 դոլար մեկ դոլարի դիմաց: Դրանից հետո Թուրքիայի կենտրոնական բանկը հայտարարեց արտարժույթի ուղղակի ինտերվենցիաների մասին՝ ի պատասխան անառողջ փոխարժեքի գնագոյացման:

2021 թվականին թուրքական արժույթն արժեզրկվել է ավելի քան 45 տոկոսով։ Նոյեմբերի 23-ին այն նվազել է 16 տոկոսով՝ սահմանելով նոր հակառեկորդ։ 

Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, լիրայի փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին, պահանջել էին արտահերթ ընտրություններ անցկացնել՝ նախագահ Էրդողանին մեղադրելով ոչ կոմպետենտության մեջ։ Սակայն Էրդողանն ասել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները երկրում կանցկացվեն 2023 թվականի հունիսին, ինչպես նախատեսված էր։


Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica