close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանցիները սկսել են սպառնալ Յուրի Կոտենոկին ադրբեջանական ուղղաթիռի կործանման վերաբերյալ գրառման համար

Տարածաշրջան

2 Դեկտեմբերի 2021, 13:57
 Ադրբեջանցիները սկսել են սպառնալ Յուրի Կոտենոկին ադրբեջանական ուղղաթիռի կործանման վերաբերյալ գրառման համար

Ռուս ռազմական լրագրող, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորված Յուրի Կոտենոկը իր թելեգրամյան ալիքում անդրադարձել էր նոյեմբերի 30-ին Ադրբեջանում ուղղաթիռի կործանմանը, որի հետևանքով մոտ 14 ադրբեջանցի սպա էր ոչնչացել, և նշել, որ ադրբեջանցիները դրանում տեսնում են հայկական կամ ռուսական հետք:

Դրանից հետո Կոտենոկը ևս մեկ գրառում էր արել. «Եթե անկեղծ, առանց նեղանալու՝ ով սպանել է, նա էլ սպանվել է: Մեկ տարի առաջ նրանք մեր Մի-24-ն էին խոցել (նկատի ունի 2020 թ. նոյեմբերի 9-ին ռուսական ուղղաթիռի խոցումը Երասխում` խմբ.): Երբ երկրային պատասխանն ուշանում է, պատասխանը գալիս է Երկնքից»:

Դրանից հետո ադրբեջանցիները սկսել էին տարատեսակ սպառնալիքներ հնչեցնել նրա հասցեին, տեղադրել էին լրագրողի հեռախոսահամարը, ինչպես նաև ափսոսանք հայտնել, որ Կոտենոկը չի սպանվել Շուշիում հրթիռի հարվածից:

Ռուս մեկ այլ ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը, որը նույնպես պատերազմի ժամանակ Արցախում էր, գրել է. «Դուք հրթիռով չկարողացաք սպանել Կոտենոկին, ձեզ թվում է` ձեր զանգերը նրան ցավեցնո՞ւմ են»:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica