close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արման Թաթոյանն ահազանգում է, իսկ Սյունիքի մարզպետարանը «անհասանելի է դարձել»․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

2 Դեկտեմբերի 2021, 09:26
 Արման Թաթոյանն ահազանգում է, իսկ Սյունիքի մարզպետարանը «անհասանելի է դարձել»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է՝ Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զիծառայողների անմիջական դիտարկման ներքո է: «Բնակիչների անվտանգության եւ իրավունքների վերականգնման համար միակ ելքը ադրբեջանցիների՝ տարածքից հեռացումն է»,- ընդգծում է օմբուդսմենը:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ՝ ամբողջ օրը, ՄԻՊ արձանագրում-ահազանգի վերաբերյալ փորձեց Սյունիքի մարզպետարանից մեկնաբանություն ստանալ, մեր փորձերը, սակայն, ապարդյուն անցնան: Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մինչեւ աշխատանքային օրվա ավարտն անհաղորդ մնաց մեր հեռախոսազանգերին: Մարզպետարանի՝ լրատվամիջոցների հետ աշխատանքը համակարգող ու այս պահին արձակուրդում գտնվող աշխատակիցը հորդորեց գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի հետ կապ հաստատել: Մարտիրոսյանը, պարզվեց, դժգոհ է, որ Թաթոյանի արձանագրումների հետ կապված իրենցից մեկնաբանություն ենք խնդրում: «Այդ մասին չեմ պատրաստվում մեկնաբանություն տալ»,- նշեց նա: Մեր դիտարկմանը, թե գործընկերն է ուղղորդել, որ իրեն դիմենք, լակոնիկ պատասխանեց. «Լավ չի արել, էլի»: Խնդրանքին՝ ուղղորդել, թե ինչպես, կապի ինչ միջոցով կարող ենք զրուցել մարզպետ Պողոսյանի հետ, մարզպետարանի գլխավոր քարտուղարը խիստ ավանդական ձեւով արձագանքեց. «Չեք կարող, հարցերը գրավոր ուղարկե՛ք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica