close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրոնափոխ ՀՀԿ-ակա՞ն. Սարգիս Սահակյանը ՀՀԿ-ական է, բայց ՔՊ-ականներին է գովերգում. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

2 Դեկտեմբերի 2021, 08:44
 Կրոնափոխ ՀՀԿ-ակա՞ն. Սարգիս Սահակյանը ՀՀԿ-ական է, բայց ՔՊ-ականներին է գովերգում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի երբեմնի տեր ու տնօրեն Սահակյան եղբայրները՝ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը եւ «Հայդուկ» ՀԿ ղեկավար Նաիրի Սահակյանը, միացել են ՔՊ-ական մարզպետին ու ակտիվ աշխատում են ՏԻՄ-ում ՔՊ-ի թեկնածուների հաղթանակի համար։

Նրանք ԱԺ ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի մարզային շտաբն էին ղեկավարում։ Հիմա Թալինում Տավրոս Սափեյանին են աջակցում, քանի որ «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է», իսկ Տավրոսի մրցակիցը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանն է, որի նկատմամբ նրանք վաղեմի թշնամանք ունեն։ Սահակյաններն աջակցում են նաեւ Աշտարակի ՔՊ թեկնածու Թովմաս Շահվերդյանին։ Նրանք կոնսոլիդացրել են իրենց նախկին համայնքապետերին, նախկին քաղաքապետ Սարգիս Արամյանին եւ համակարգում են ձայնահավաքը։

Երբեմնի սրսուռ ՀՀԿ-ականների ակտիվացումը, սակայն, հակառակ էֆեկտ է տվել, ՔՊ-ականներից ոմանք Սահակյանների պատճառով «տակից» աջակցում են Մնացականյանին։ Բնականաբար, Սահակյանը չորով հերքեց, թե աջակցում է ՔՊ-ականներին, ասաց՝ ՀՀԿ-ն թեկնածու չունի, ինքն էլ ներգրավված չէ ընտրապրոցեսին։ Իսկ ինչո՞ւ թեկնածու չունեք, մի ժամանակ պարծենում էիք, թե մարզում սիրված-հարգված եք։

«Դե, էլի սիրված ենք, էլի ազդեցություն ունենք, կգա ժամանակը, էլի թեկնածու կառաջադրենք»։ Իսկ երբ հարցրինք՝ Տավրոս Սափեյանն ինչպիսի քաղաքապետ կլինի, սկսեց նրա գովքն անել․ «Որպես մարդ՝ շատ դրական անձնավորություն է»։ Մարզպետի մասի՞ն ինչ կասեք։ «Շատ դրական եմ մարզպետին ընդունում, ինքը կռված տղա ա, կյանքը տվել ա արցախյան ազատագրական շարժմանը»։

Դուք այլեւս դավանափոխ նախկի՞ն եք։ «Ես հավերժ ներկա եմ ու ապագա»։ Կրոնափոխ ՀՀԿ-ակա՞ն։ «Ես ՀՀԿ-ի մարզային պատասխանատուն եմ»։ Իսկ Աշտարակի քաղաքապե՞տը։ «Ինքն էլ ահագին դրական բան է արել, իմ համար կարեւորը կուսակցական պատկանելությունը չի, այլ գործը, աշխատող տղա ա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica