close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

2 Դեկտեմբերի 2021, 08:36
 Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկ խոշորացվող համայնքից եկող ահազանգերը չեն դադարում զարմացնել. Տոտալ անիշխանության պարագայում թեկնածուներն անում են այն ամենն, ինչ ուզում են: Երեկ ահազանգ ստացանք, որ Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ով հիմա էլ ցանկանում է նախկինի նման «փառքով» ղեկավարել խոշորացված Արթիկ համայնքը «Միասնական Արթիկ» դաշինքով, նոյեմբերի երկրորդ շաբաթում որոշել է համայնքի բնակչության վճարներից ձևավորվող բյուջեից պարգևավճարներ բաժանել համայնքային բյուջետային աշխատողներին: Ակնհայտ նախընտրական նպատակներ հետապնդող այս քայլը ոչ միայն ծաղր է համայնքային աշխատողների ու քաղաքի խղճուկ բյուջեի նկատմամբ, այլ խախտում է ընտրական պրոցեսի կարևոր սկզբունքներից մեկը` հավասարության սկզբունքը:

Այն, թե ինչպիսի քաղաքական անցյալ ունի Վարագյանը, թերևս, հայտնի է բոլորին, նախկին ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր, ով այդպես էլ ելույթ չի ունեցել ԱԺ-ում, էլ ուր մնաց, ծրագիր կամ տեսլական ունենար: Ի դեպ` մեզ փոխանցեցին, որ Վարագյանի օրոք նախկինում եղել է դեպք, երբ բաժանվել, ապա ինչ-ինչ ձևերով հետ է հավաքվել պարգևավճարը ու պարզ չէ, այս անգամ ինչ է լինելու:

Նման տեղեկությունները ստիպեց մեզ ուսումնասիրել Վարագյանի կողմից գլխավորած ավագանու ցուցակի անդամներից որոշների կենսագրությունը, նախ ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները` աչք է զարնում այն, որ Վարագյանի ցուցակում ընդգրկված են բավական թվով սոցապ ծառայության աշխատողներ, ովքեր ասոցացվում են մարդկանց թոշակների ու նպաստների հաշվին հարստանալու հետ, տվյալ ոլորտի աշխատակիցներից են օրինակ` Մուշեղ Մկրտչյանը, Մեսրոպ Վարագյանը, ում կնոջ դեմ հարուցվել էր քրեական գործ` կապված նույն ոլորտում ֆինանսական չարաշահումների հետ, որից հետո նա ազատվեց աշխատանքից, ցուցակում ընդգրկված է նաև նույն համակարգից Արտակ Չոպիկյանը: Ի դեպ` մեր աղբյուրները պնդում են, որ Մխիթար Վարագյանի գլխավորած ցուցակում ընդգրկված մարդկանցից օրինակ Ոսկան Վարդանյանը և Արմեն Նիկողոսյանը (մականունը` Կուկու) ոչ իրենց, այլ փոխկապակցված անձանց անունով դեռևս քաղաքապետ աշխատող Վարագյանից ստացել են համայնքապատկան տարածքներ` հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ նշյալ բիզնեսներում աշխատանքի են տեղավորվում «զարմանալիորեն» հենց Վարագյանի ազգականները: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասնում առ այն, որ այնուամենայնիվ իրավապահ համակարգը ռեյդներ է անելու Արթիկում, թե կոնկրետ ինչ գործերով, պարզ չէր, սակայն խոստացան, որ բավական թեժ է լինելու իրավիճակը:

Արթիկի մասին մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ այստեղ 30 տարի ոչինչ չի արվել ու քաղաքը սկսել է ստանալ խղճուկ տեսք, բայց արի ու տես, որ քաղաքի ու տարածաշրջանի զարգացման համար այդ շրջանի պատասխանատուները փոխանակ պատժված լինեին, կամ գոնե չկարողանային նայել իրենց համաքաղաքացիների աչքերի մեջ, ոչ միայն թեկնածու են, այլև կարողանում են նայել ջրափոսերի միջով դպրոց ու մանկապարտեզ գնացող երեխաների ու նրանց ծնողների աչքերի մեջ: Թերևս մեղավորն ընտրողներն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica