close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարդենուտի Թուխ Մանուկը

Հասարակություն

1 Դեկտեմբերի 2021, 23:23
 Վարդենուտի Թուխ Մանուկը

Հայաստանի բազմաթիվ Թուխ Մանուկ անունը կրող մատուռներից մեկը գտնվում է Արագածոտնի Վարդենուտ գյուղում: Մատուռի ծագումը թվագրվում է 13-րդ դարով:

Ներսում պահվում են մի քանի խաչքարեր, որոնք միջնադարյան տարբեր ժամանակների խաչքարագործության արվեստի նմուշներ են: Բնականաբար մատուռի հետ կապվող հրաշագործ զորությունները, ծիսակարգերը կապվում են հենց այս խաչքարերի անվան հետ:

Թուխ մանուկի անվան հետ են կապում բազմաթիվ հիվանդությունների բուժում, այնպիսիք ինչպիսին են «Վերքով հիվանդները», գորտնուկը և այլն:

Թուխ Մանուկին է վերագրվում նաև կորուստը վերադարձնելու հատկությունը։

Այն ընտանիքները, որոնք որևէ արժեքավոր իր են կորցնում, այցելում են Թուխ Մանուկ, մոմավառության ծիսակարգ կատարում, մաքրում մատուռի տարածքը, հետո գիշերը երազում տեսնում են այն վայրը, որտեղ գտնվում իրենց կորցրածը:

Մեկ ավադույթ, որը ևս կապվում է, այս մատուռի անվան հետ, դա ներբանային գորտնուկ կոչվող մաշկային հիվանդության բուժումն է, պարտադիր է որ մատուռ այցելած հավատացյալը մարմնի հիվանդ հատվածը շփի հիշյալ քարերից մեկի, այնուհետև շփել մոմավառության սեղանիկի ավազով , իհարկե պարտադիր պայման է, որ հիվանդը պարբերաբար մատուռ այցելի մինչև դրա վերջնական բուժումը:

Հաճախ այս մատուռ այցելության են գալիս իրենց երազների հետքերով, և ըստ երազի բովանդակության պահում են իրենց նպատակն ու երազանքը: Իրենց պահած երազանքը ի կատար ածելու հավատով:

Հասնելով սրբավայր` հավատացյալները այստեղ կատարում են որոշակի ծիսական արարողություններ, մասնավորապես սրբապատկերներով զարդարված կտորներ, որոնք սովորաբար շուշպա են անվանում, նվիրելը, մատուռի տարածքը մաքրելը, սիրահար զույգերը սովորաբար մատուռի հարակից ծառերին կապում են իրենց թաշկինակը, դրանով նպատակ պահելով` հասնել մեկմեկու: 

Մհեր Համբարձումյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica