close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տավուշում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնյաներ՝ մեղադրյալի կարգավիճակում. ամփոփում

Հասարակություն

1 Դեկտեմբերի 2021, 17:33
 Տավուշում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնյաներ՝ մեղադրյալի կարգավիճակում. ամփոփում

Տավուշի մարզում անցնող տարվա ընթացքում շարունակվել է հետևողական պայքարը ապօրինի անտառահատումների, դրանց կանխարգելման համար պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների դեմ:

Դատախազությունից հայտնում են, որ 2021թ առաջին 10 ամիսների ընթացքում մարզի տարածքում գրանցվել է ապօրինի ծառահատման, ինչպես նաև փայտանյութի ապօրինի տեղափոխման 210 հանցագործության դեպք։

Դրանցից 113-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հիմնականում պատճառված վնասը քրեական գործի հարուցման համար բավարար չլինելու պատճառով: Չնայած դրան, այս դեպքերով 42 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, արդեն իսկ վերականգնվել է պետությանը պատճառված վնասների 85 %-ը, մյուս մասի վերականգնումն ընթացքի մեջ է:

Մնացած դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Կապված ապօրինի անտառահատումներն անտառների պահպանության համար պատասխանատու անտառապահների կողմից դրսևորած պաշտոնեական անփութության կամ պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում կատրված լինելու հետ՝ այս քրեական գործերից 21-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի կամ 308-րդ հոդվածի տարբեր մասերի համակցությամբ։

2 քրեական գործ ուղարկվել է դատարան: Դրանցից մեկով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի անտառապահի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութություն կատարելու համար, որի արդյունքում ապօրինի կերպով հատվել է 46 ծառ՝ բնությանը պատճառելով 6.8մլն ՀՀ դրամ, իսկ մյուս գործով մեկ այլ անտառապահի մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու դիմաց կանգուն 15 ծառեր ապօրինի հատելը թույլ տալու համար, որի արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 2մլն դրամ: Երկու դեպքում էլ, վնասի վերականգնման համար երաշխքներ ապահովելու նպատակով մեղադրյալների  գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք:

2021թ. անտառների պահպանության համար պատասխանատու՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ներկայիս տնօրենի, ավագ անտառապետի, պահպանության ինժեների կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և դրանց արդյունքում անտառից ապօրինի փայտանյութ դուրս բերելու դեպքերի առթիվ քննվում է մեկ քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է:

Բացի այդ, Տավուշի մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվում է նախկինում հարուցված ծավալուն, բազմադրված 3 քրեական գործ, որոնք կապված են «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսության» պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ, բազմաթիվ դրվագներով կաշառքի, կաշառքի միջնորդության, դրանց հետևանքով անտառներից կատարված ապօրինի՝ ընդհանուր առմամբ 228 ծառերի հատումների:  

Այս քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 15 անտառապահի:

Նշված 3 քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 21.4մլն ՀՀ դրամ, վնասի վերականգնման համար երաշխքներ ապահովելու նպատակով մեղադրյալների գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք:   

Վերոնշյալից բացի՝ ապօրինի անտառահատումների առթիվ քննված քրեական գործերով, նախապատրաստված նյութերով պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների կապացությամբ Տավուշի մարզի դատախազների կողմից նշված ժամանակահատվածում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց վերադասներին ներկայացվել է ծառայողական քննություն անցկացնելու 5 միջնորդություն, 4 միջնորդագիր և 9 հաղորդում: Դրանց արդյունքում 18 անձ (4 անտառապետեր և 14 անտառապահներ) ենթարկվել է կարգապահական տույժի: Ընդ որում՝ 2 անտառապահ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ նրանց անմիջական վերադաս մասնաճյուղի ղեկավարներին հայտարարվել է խիստ նկատողություն: Դատախազների կողմից այս ուղղությամաբ կատարած աշխատանքի ցուցանիշը, ըստ էության, կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica