close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մագնուս Կարլսենը դարձյալ ոչ ոքի խաղաց ռուսաստանցի ներկայացուցչի հետ

Աշխարհ

30 Նոյեմբերի 2021, 23:03
 Մագնուս Կարլսենը դարձյալ ոչ ոքի խաղաց ռուսաստանցի ներկայացուցչի հետ

Դուբայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում տեղի ունեցավ չորրորդ պարտիան։

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2855) ծննդյան 31-րդ տարեդարձի օրը դարձյալ ոչ ոքի խաղաց տիտղոսի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու (2782) հետ։ Սպիտակ ֆիգուրներով հանդես եկավ չեմպիոնը։ Կողմերը կատարեցին 33 քայլ։

Առաջին երեք պարտիաներում եւս գրանցվել էր ոչ ոքի։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ է պաշտպանում տիտղոսը։

Մինչեւ դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կչանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։

Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։

Բոլոր պարտիաները Երեւանի ժամանակով 16։30-ին են։

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica