close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ում արգելափակվել է պաշտպանական բյուջեն. պատճառը Ռուսաստանն է

Աշխարհ

30 Նոյեմբերի 2021, 16:26
 ԱՄՆ-ում արգելափակվել է պաշտպանական բյուջեն. պատճառը Ռուսաստանն է

ԱՄՆ Սենատում հանրապետականներն արգելափակել են հաջորդ տարվա պաշտպանական բյուջեի ընդունումը. 100 ձայնից անհրաժեշտ 60-ը չի հավաքվել: Հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միչ Մակքոնելը այդ քայլը բացատրել է նրանով, որ դեմոկրատները հրաժարվել են ներառել փոփոխությունը, որը վերաբերում է ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ պարտադիր պատժամիջոցների ներդրմանը. հայտնում է Deutsche Welle-ն։

Սենատում գազատարի հակառակորդների կարծիքով՝ դա կարող է վնասել ԱՄՆ դաշնակիցներին: Մակքոնելը «Հյուսիսային հոսք-2»-ը որակել է որպես «գազատար, որը խթանում է Պուտինի ներխուժումը Եվրոպա»:

Միևնույն ժամանակ, դեմոկրատ սենատոր Չակ Շումերը քննադատել է պաշտպանական բյուջեի նախագծի արգելափակումը`  հակառակորդների գործողություններն անվանելով «անբացատրելի և զայրացուցիչ»: Մակքոնելն իր հերթին Շումերին մեղադրել է փոփոխությունների ընդունումը ձգձգելու և «ռուսական ագրեսիայի մասին բանավեճին խոչընդոտելու» ցանկության մեջ։

Պաշտպանության բյուջեի քվեարկությունն ապահովելու համար դեմոկրատները պետք է ստանան հանրապետականների մեծամասնության աջակցությունը: Միևնույն ժամանակ, հենց Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև միասնականություն չկա «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում։


Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica