close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ վճիռը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

Աշխարհ

30 Նոյեմբերի 2021, 12:44
 ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ վճիռը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ վճիռը կհրապարակի դեկտեմբերի 7-ին։ Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

Նույն օրը ՄԱԿ-ի դատարանը կհրապարակի Երեւանի դեմ Բաքվի հակադարձ հայցի վերաբերյալ վճիռը։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ադրբեջանի հետ դատավարություն է նախաձեռնել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն։

Հայկական կողմի ներկայացրած հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասայական խտրականության», ինչը, ի թիվս այլ բաների, արտահայտվել է ջարդերով, խոշտանգումներով եւ այլ խախտումներով։ Ըստ հայկական կողմի՝ «այդ խախտումները կրկին առաջին պլան են մղվել 2020 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հակամարտության ժամանակ», երբ ադրբեջանական կողմը կրկին Կոնվենցիայի կոպիտ խախտումներ թույլ տվեց։ Եվ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարին հաջորդած ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը շարունակել է սպանություններ, խոշտանգումներ եւ այլ հանցագործություններ իրականացնել հայ ռազմագերիների, պատանդների եւ մյուս պահվող անձանց նկատմամբ։

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica