close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 398 նոր դեպք. մահացել է 38 քաղաքացի

Առողջապահություն

30 Նոյեմբերի 2021, 11:55
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 398 նոր դեպք. մահացել է 38 քաղաքացի

Հայաստանում նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 398 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 338518 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2366680 վերջին մեկ օրում` 6462 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 12330 պացիենտ. մեկ օրում նվազել է 617-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 317175 անձ, վերջին մեկ օրում՝ 977 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 7567 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1446 է:

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica