close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիմել ապահովագրական ընկերություն՝ գործող ԱՊՊԱ պայմանագրում փոփոխություն կատարելու համար. ՃՈ

Իրավունք

29 Նոյեմբերի 2021, 15:17
 Դիմել ապահովագրական ընկերություն՝ գործող ԱՊՊԱ պայմանագրում փոփոխություն կատարելու համար. ՃՈ

Ավելի քան տասը օր գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 5000 (հինգ հազար) դրամի չափով տուգանք նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշումների և դրանց վերաբերյալ ներկայացվող դիմումների ուսումնասիրությունից պարզվել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական տույժի են ենթարկվել այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, որոնք ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո փոխարինել են տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը, սակայն ԱՊՊԱ պայմանագրում այդ փոփոխությունը չեն կատարել։ Այս մասին հայտնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

«Չնայած համապատասխան հիմնավորումները ներկայացնելուց հետո նշված վարչական ակտերը բեկանվում են, սակայն ստեղծված իրավիճակում անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային միջոցների սեփականատերերին հորդորում ենք տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի փոխարինման դեպքում դիմել ապահովագրական ընկերություն՝ գործող ԱՊՊԱ պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարելու համար»,- ասված է ՃՈ տարածած հաղորդագրության մեջ։

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica