close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցությունը պատրաստ է հանդիպման այն ՀԿ-ների հետ, որոնք կհրապարակեն իրենց գույքային և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրների մասին հստակ տեղեկություններ. հայտարարություն

Արցախ

29 Նոյեմբերի 2021, 11:11
 Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցությունը պատրաստ է հանդիպման այն ՀԿ-ների հետ, որոնք կհրապարակեն իրենց գույքային և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրների մասին հստակ տեղեկություններ. հայտարարություն

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ: Արցախի ԱԺ աշխատակազմի հրապարակած հայտարարությունը՝ ստորև.

«Գաղտնիք չէ, որ ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավորների համար հանդիպումներ անցկացնելը գործելաոճ է և ցանկացած առարկայական հանդիպման առաջարկ անպատասխան չի մնում:

Օրերս ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի նիստերի դահլիճում հանդիպել է Արցախի որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել է մեր խմբակցության հետ հանդիպման հարցը: Թերևս զարմանալի է, բայց հասկանալի, թե ինչու են այդ հասարարական կազմակերպությունները միջնորդավորված հանդիպում ցանկանում, այն պարագայում, երբ հանգիստ կարող են դիմել խմբակցությանը: Այնուամենայնիվ, չտրվելով մանրամասներին, մեր խմբակցությունը հայտարարում է, որ այդ կազմակերպությունների հետ պատրաստ է հանդիպման, եթե տվյալ կազմակերպությունները կհրապարակեն իրենց գույքային և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրների մասին հստակ տեղեկություններ, քանզի քննարկման թեման, որը չգիտես ինչու խիստ վրդովվեցրել է այդ կազմակերպություններին, վերաբերվում է հենց այդ հանգամանքին: Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ ներկայումս նախապատրաստվում է և դրվելու է հանրային քննարկման հասարակական կազմակերպությունների ֆինանսական գործունեության և ֆինանսների ծագման աղբյուրների հսկողության մասին օրենքի նախագիծ և հուսով ենք տվյալ կազմակերպությունները ակտիվորեն կմասնակցեն հանրային քննարկումներին»:

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica