close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիկի'ն Հովսեփյան, Ձեր անամոթությունն անցնում է բոլոր սահմանները. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ

Հասարակություն

28 Նոյեմբերի 2021, 19:16
 Տիկի'ն Հովսեփյան, Ձեր անամոթությունն անցնում է  բոլոր սահմանները. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանն արձագանքել է իմքայլական նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի այսօրվա հարցազրույցին.

«Այսօր մեծախսությամբ նորից աչքի ընկավ Շիրակի մարզի նախկին փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, որը Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում հայտարարեց, թե «Դա քաղաքական շատ էժան տրյուկ էր, որը գործածեց Իշխան Սաղաթելյանը: Դա ես չեմ հարգում եւ հենց այդ ժամանակ էլ ասել եմ, որ սա Ալեն Սիմոնյանի վարքագիծն է: Եթե դուք չգիտեք, որ ժողովուրդը խնդիր ունի ձեր քաղաքական լիդերների հետ, ապա ես ձեզ տեղեկացնում եմ՝ այդ խնդիրը կա: Այնուամենայնիվ, տեղյակ եղեք»։
 
Կեղծ եք և նողկալի, տիկին․․․
 
Մոռացել եք երևի․․․․
 
Փորձեմ թարմացնել Ձեր «հեղափոխական» հիշողությունը՝
 
-ազգային արժեքների ու կառույցների վարկաբեկում
 
-մեր տարածքային ամբողջականության խաթարում
 
-հայկական բանակի կազմաքանդում
 
-թշնամուն հանձնեցիք Արցախի մեծ մասը
 
-արտագաղթ
 
-հազարավոր զոհեր
 
-10000-ից ավելի վիրավորներ
 
-հարյուրավոր գերիներ
 
-գաղթական դարձած հազարավոր հայրենակիցներ
 
-անվերջ պարգևավճարներ
 
Այս ամեն ինչի մեջ մեղավորության բաժինն ունեք նաև դուք։
 
Ու հիմա փորձում եք բարոյախրատական դասեր տալ ուրիշներին։
 
Տիկին Հովսեփյան,ձեր անամոթությունն անցնում է պարկեշտության բոլոր սահմանները:
 
Ձեր տեսակը երկիրը շան բերանից հանող չէ։
 
Ամոթ ունեցեք, լռե՛ք ի սեր Աստծո»:
 


Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica