close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սոչիում տեղի ունեցած հանդիպման և հայտարարության ենթատեքստն ընկալելու համար պետք է կարդալ այն, ինչը գրված չէր և լսել այն, ինչը չասվեց բարձրաձայն․ Արթուր Ղազինյան

Քաղաքական

27 Նոյեմբերի 2021, 16:40
 Սոչիում տեղի ունեցած հանդիպման և հայտարարության ենթատեքստն ընկալելու համար պետք է կարդալ այն, ինչը գրված չէր և լսել այն, ինչը չասվեց բարձրաձայն․ Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադարձել է Սոչիում կայացած եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու դրա արդյունքում ընդունված հայտարարությանը։

«Երեկ Սոչիում տեղի ունեցած հանդիպման և ընդունված հայտարարության ամբողջ ենթատեքստն ընկալելու համար պետք է կարդալ այն, ինչը գրված չէր և լսել այն, ինչը չասվեց բարձրաձայն:

Ասեմ կարճ. այս հանդիպումը ոչ մի առնչություն չուներ Արցախի հակամարտության հետ, քիչ կապ ուներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ:

 
 

Համաշխարհային քաղաքական պլանավորման մեջ սրանք աննշան հարցեր են, տեխնիկական դետալներ, որոնք կարող են կիրառվել անհամեմատ ավելի մեծ մեխանիզմ աշխատեցնելու կամ այն առհասարակ կանգնեցնելու համար:

Հարցերի հարցը մնում է մեկը. ո՛ր գերտերության ազդեցության տակ է լինելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային (էներգետիկ) համաշխարհային տնտեսական նշանակության միջանցքը», - գրել է պատգամավորը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica