close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն ուղղակի խելագարվել է, նա Շիրակում ուզում է հաղթել բռնատիրությամբ

Քաղաքական

27 Նոյեմբերի 2021, 13:15
 Փաշինյանն ուղղակի խելագարվել է, նա Շիրակում ուզում է հաղթել բռնատիրությամբ

Իշխանությունները երկրում քաոս են ստեղծել՝ ընտրություններում հաղթելու համար․․․ 

Շիրակի մարզի խոշորացված 4 համայնքներում՝ Ամասիա, Աշոցք, Արթիկ և Ախուրյան, դեկտեմբերի 5-ին կանցկացվեն համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ: Այս իրադարձությունը լայնորեն լուսաբանվում է հանրապետական եւ տեղական մամուլում։ Թեեւ բոլորին նախապես պարզ է, որ գործող անսկզբունք,անկարող իշխանական բանդան փորձելու է ամեն գնով ապահովել ՔՊ-ական դարձած «նախկինների» հաղթանակը։ 

Այս ընտրությունները փաշինյանական բռնապետական ռեժիմի համար պարզապես քաղաքական ծես են, որը կոչված է տպավորություն ստեղծելու, թե Հայաստանում իսկապես ընտրություններ են տեղի ունենում, թեև, իհարկե, դրանք խնդրահարույց են։ Կայանալիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շահեկան առավելություն ունի ցանկացած այլ կուսակցությունների համեմատ՝ վարչական ռեսուրս։ Ըստ էության, դա նշանակում է, որ տեղի բոլոր պաշտոնյաներն ու վարչակազմերն ավելի մեծ հավանականությամբ կաջակցեն գործող իշխանությանը եւ ցանկացած համագործակցության կգնան նրա հետ ՝ խանգարելով մյուս թեկնածուներին` նորմալ մրցակցել իշխող կուսակցության հետ։ Սա շատ կարևոր պահ է, որովհետև ընտրություններում հաճախ տպավորություն է ստեղծվում, որ կա միայն մեկ թեկնածու։

Վարչական ռեսուրսը թույլ է տալիս իշխանական կուսակցությանը` ճնշում գործադրել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների վրա։ Թույլ է տալիս գործի դնել բանակը, դատախազությունը և այլ ուժային կառույցներ ՝ ապահովելու համար իշխանական թեկնածուների հաղթանակը։

Իրականում Հայաստանում ոչ մի ընտրություն չկա։ Գոյություն ունի բռնապետության ժամանակ որոշակի մշակված ձայների մատուցման ծիսակատարություն, որը պետք է նիկոլին և նրա հանցավոր ռեժիմին հաղորդի իշխանության շարունակման և անփոփոխության օրինականության տեսք։ 

Ուստի վաղուց ժամանակն է գտնել այս «ընտրությունների» բոլորովին այլ սահմանում, որպեսզի այդ եզրույթն իսկապես համապատասխանի ՔՊ-ի կողմից պարբերաբար մեկնարկվող քաղաքական ակցիային։ Ի վերջո, սա ոչ այլ ինչ է, քան ընտրական գործընթացի իմիտացիա՝ կանխորոշված արդյունքով։

Հայաստանում ընտրական գործընթացի իմիտացիան պետք է նիկոլին, որպեսզի խարդախության ու կեղծիքների միջոցով ցանկալի արդյունք ստանա։ Գործող համակարգը թույլ չի տալիս իշխանության մրցակիցների և հակառակորդների ներկայությունը, հետևաբար, ընտրությունների ծաղրերգությունը լիովին համապատասխանում է ցարիզմի, կոմունիստական ավտոկրատիայի չափանիշներին ու ավանդույթներին։ 

Ներկայիս ռեժիմն ամեն ինչ անում է, որպեսզի տարբեր միջոցներով մշտապես համոզի մեր քաղաքացիներին, որ Շիրակում «ապագա կա»։

Զանգվածային ապատեղեկատվությունն ու բացահայտ սուտը, որ վճարվում է ՔՊ-ի կողմից ամենաբարձր դրույքաչափերով, այլևս ի զորու չեն կոծկել նիկոլի քաղաքական թերարժեքությունը։ Այստեղից էլ՝ ընտրություններում չհաղթելու վախը։ Եվ նա երբեք թույլ չի տա, որ ազատ ու արդար ընտրություններ անցկացվեն։

Նիկոլիզմը Հայաստանի ամենամեծ թշնամին է, բայց մեր հայրենակիցների մեծամասնությունը կկարողանա գիտակցել դա միայն այն ժամանակ, երբ այլևս հնարավոր չի լինի ինչ-որ բան փոխել: Փաշինյանն ուղղակի խելագարվել է ամենաթողությունից ու անպատժելիությունից։ «Իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակապես», – անգլիացի պատմաբան և քաղաքական գործիչ Ջոն Աքթոնի այս խոսքերը լիովին համապատասխանում են այն ամենին, ինչ հիմա անում է Հայաստանի հետ գլխավոր դավաճանը։ 

Շիրակցիներն այժմ մեծ հնարավորություն ունեն փորձելու դիմակայել բռնապետական ռեժիմի կամայականություններին։ 

Ես հորդրում եմ շիրակցիներին` ակտիվ մասնակցել ընտրություններին և դեկտեմբերի 5-ին քվեարկել իրական ընդդիմության օգտին։

 

 

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica