close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական լիրան ընկել է Էրդողանի` տոկոսադրույքների կրճատման մասին խոսքերից հետո

Տարածաշրջան

27 Նոյեմբերի 2021, 11:03
 Թուրքական լիրան ընկել է Էրդողանի` տոկոսադրույքների կրճատման մասին խոսքերից հետո

Թուրքական արժույթի փոխարժեքն ուրբաթ օրը կրկին իջել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի` փոխարժեքի նվազեցման շարունակման մասին հայտարարության ֆոնին, և դա են վկայում առևտրի տվյալները։

Երեկ երեկոյան թուրքական արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմում էր 12,52, մինչդեռ Էրդողանի ելույթից առաջ այս ցուցանիշը 12,29 էր։

Թուրքական արժույթը մեկ տարվա ընթացքում էժանացել է ավելի քան 40%-ով, իսկ երեքշաբթի նոր հակառեկորդ է սահմանվել՝ մեկ դոլարի դիմաց 11,37 լիրայից իջնելով 13,21 լիրայի։ Օրական նման կտրուկ անկումը առավելագույնն է վերջին 20 տարիների ընթացքում։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ անցած հինգշաբթի Թուրքիայի կենտրոնական բանկը որոշեց իջեցնել զեղչման տոկոսադրույքը 16%-ից մինչև 15%, իսկ երկուշաբթի Էրդողանը հեռուստատեսային ուղերձում կրկին հանդես եկավ զեղչման տոկոսադրույքի իջեցման օգտին։

Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Էրդողանին մեղադրել էին անգործունակության մեջ և կոչ արել արտահերթ ընտրություններ անցկացնել՝ լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման պայմաններում։ Թուրք առաջնորդը մերժել էր կոչը՝ ասելով, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան 2023 թվականի հունիսին նախատեսվածի համաձայն։


Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica