close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի կողմից անբարոյականություն է մեր նվազագույն տարածքային պահանջը չկատարելը. Յուրի Սուվարյան

Քաղաքական

25 Նոյեմբերի 2021, 16:44
 Թուրքիայի կողմից անբարոյականություն է մեր նվազագույն տարածքային պահանջը չկատարելը. Յուրի Սուվարյան

Թուրքիայի հետ հարաբերությունները հարափոփոխ են՝ մե՛կ թշնամական, մե՛կ թվում է, թե կարող են կարգավորվել: Բայց եթե նույնիսկ մեր եւ Թուրքիայի միջեւ ստեղծվեն բարեկամական հարաբերություններ, իսկ դա գրեթե անհավանական բան է, այդ պարագայում էլ նրանք պետք է հատուցեն հայ ժողովրդին պատճառած վնասները․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը «Հայոց ցեղասպանության մշակութային եւ նյութական հետեւանքների հաղթահարման մեթոդաբանությունն ու գործիքակազմը» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսի ժամանակ։

«Ինչ որոշում էլ լինի, կա մի պարզ ճշմարտություն՝ մինչ Հայոց ցեղասպանությունը հայկական համայնքը Թուրքիայում ունեցել է արդյունաբերության 70 տոկոսը, կրթական ոլորտում դպրոցների գերակշիռ մասը եղել են հայկական, բանկային կապիտալի թիվը դեռ ուսումնասիրված չէ, մշակութային եւ սպորտային օջախները նույնպես իրենց բնույթով հայկական էին: Սա նշանակում է, որ մեր ունեցած կորուստները վիթխարի են եւ հիմք են դարձել, որ Թուրքիան հայկական կապիտալով այսօր ստեղծի իր տնտեսությունը»,- ասաց Սուվարյանը՝ շեշտելով՝ Թուրքիայի կողմից անբարոյականություն է Հայաստանի նվազագույն տարածքային պահանջը չկատարելը։

Ընդգծում է՝ Կարսի նահանգի մի մասը, Սուրմալուն Հայաստանի Առաջին հանրապետության մի մասն էին, եւ առանց հայերի մասնակցության այս տարածքները Թուրքիային տալը ոչ մի իրավական հիմնավորում չունի: 

«Մենք չենք ասում՝ ամբողջ Արեւմտյան Հայաստանը վերադարձրեք, բայց գոնե հիշյալ տարածքների նկատմամբ պահանջատեր պետք է լինենք, դրանք անհիմն կերպով են տրվել թուրքերին: Մենք պարտավոր ենք այս խնդիրներն առաջ քաշել»,- նշեց Սուվարյանը:

Այս իմաստով կարեւորելով աշխատության լույս ընծայումը՝ նա պատմեց, որ դեռեւս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ է որոշվել ստեղծել խումբ, որը պիտի հետազոտեր Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի ունեցած բոլոր կորուստները եւ մշակեր մի կառուցակարգ, որով կորուստները փոխհատուցելու հայտ կներկայացվեր միջազգային համապատասխան կառույցներին։ Եվ ահա լույս է տեսել ստեղծված խմբի երկրորդ հատորը, որը, ըստ Սուվարյանի, մոտեցել է խնդրի լուծմանը։

«Աշխատության մեջ կորուստները ներկայացված են ըստ առանձին տարածաշրջանների, նահանգների, վիլայեթների: Այս գիրքը վկայում է այն մասին, որ հետազոտողներն արդեն դուրս են եկել ուղիղ ճանապարհ»,- հավելեց նա:

Լ․Ս․

Մանրամասները՝ տեսանյութում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica