close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԷՄԳ-ի ղեկավարը նշել է, որ Թեհրանում բանակցությունները կառուցողական էին, բայց համաձայնություն ձեռք չի բերվել

Աշխարհ

25 Նոյեմբերի 2021, 16:52
 ԱԷՄԳ-ի ղեկավարը նշել է, որ Թեհրանում բանակցությունները կառուցողական էին, բայց համաձայնություն ձեռք չի բերվել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին չորեքշաբթի հայտարարել է, որ վերջերս Թեհրան կատարած այցի ժամանակ, չնայած գործադրված ջանքերին, չի կարողացել համաձայնության գալ Իրանի իշխանությունների հետ։

«Երեկ մենք չկարողացանք համաձայնության գալ։ Չնայած իմ բոլոր ջանքերին՝ չկարողացանք պայմանավորվել»,- ասել է նա մամուլի ասուլիսում։

Միաժամանակ Գրոսին ընդգծել է, որ Իրանի հետ բանակցություններն անցել են «կառուցողական»՝ պրոֆեսիոնալ կերպով, և որ ԱԷՄԳ-ին անհրաժեշտ է համաձայնության գալ Թեհրանի հետ։

Սակայն Գրոսին չի խորացել Իրանի իշխանությունների հետ բանակցությունների մանրամասների մեջ՝ միաժամանակ նշելով, որ կառույցը ցանկանում է վերականգնել գործակալության վերահսկողությունը իրանական միջուկային օբյեկտների նկատմամբ։ Նա հավելել է, որ կողմերի միջև երկխոսությունը շարունակվում է։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թեհրանում Գրոսին փորձել է համաձայնեցնել ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը Քարաջի միջուկային կայան և այնտեղ գործակալության տեսախցիկները կրկին տեղադրելու թույլտվություն ստանալ: Կառույցի տեսախցիկները հանվել էին օբյեկտից հունիսին՝ այնտեղ տեղի ունեցած պայթյունից հետո, որում Թեհրանը մեղադրել էր Իսրայելին։

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես
Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ
2 Դեկտեմբերի 2021, 17:12 Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica