close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքամետ վարձկանները Սիրիայից դուրս են բերում ձիթենիներ և ցորեն

Աշխարհ

25 Նոյեմբերի 2021, 16:01
 Թուրքամետ վարձկանները Սիրիայից դուրս են բերում ձիթենիներ և ցորեն

Թուրքամետ վարձկանները շարունակում են ռեսուրսների դուրսբերումը Սիրիայից. նոյեմբերի 24-ին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Հասաքե նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալ Մանաջիր գյուղում «Ահրար ալ Շամ» լեգեոնի գրոհայինները գողացել են հացահատիկի հնձման մեքենաները և դրանցում պահեստավորված հացահատիկը։ Թուրք միջնորդների միջոցով Թուրքիային վաճառվող գեներատորներից էլ պղինձ են հայտնաբերել:

Նաև՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում «Սուլթան Մուրադ», «Ահրար ալ Շամ» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումների զինյալները կտրել են տասնյակ ձիթենիներ Քարթակլակ և Կաստել Մեքդադ գյուղերում, վաճառել փայտանյութը: Զինյալները վաճառել են տներ Աֆրին քաղաքի Ալ Մահմուդիա և Ալ Աշրաֆիա թաղամասերում և հյուսիսային Հալեպի նահանգի Ռաջու վարչական շրջանում, որոնք պատկանել են պատերազմից փախած՝ տեղի բնակիչներին:

Կողոպուտները տեղի են ունենում թուրքական հետախուզության քողի ներքո, որը պաշտպանում և անհրաժեշտ միջոցներ է տրամադրում նրանց, ովքեր գողացված ապրանքները Սիրիայից տեղափոխում են թուրքական տարածք։


Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես
Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ
2 Դեկտեմբերի 2021, 17:12 Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica