close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նենգ թշնամին, միաբանված սրիկա դավաճանների հետ, պատրաստվում է բացել պարսպի դռները. Տիգրան Գրիգորյան

Քաղաքական

24 Նոյեմբերի 2021, 20:47
 Նենգ թշնամին, միաբանված սրիկա դավաճանների հետ, պատրաստվում է բացել պարսպի դռները. Տիգրան Գրիգորյան

Նենգ թշնամին, միաբանված սրիկա դավաճանների հետ, պատրաստվում է բացել պարսպի դռները. այս մասին հայտարարեց Տիգրան Գրիգորյանը՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած Ազատագրական շարժման հանրահավաքին:

Հիշեցնենք, որ Ազատագրական շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և Վազգեն Պետրոսյանը: Շարժմանը միացել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ և կազմակերպություններ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարժման հիմնադիրներից Նաիրի Հոխիկյանը տարածել էր մեկնարկած Ազատագրական շարժման նպատակը, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսագրության մեջ.

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica