close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը «Եվրատեսիլ» է ուղարկել քարտեզ, որում Սյունիքն ու Արցախը ներկայացվում են որպես Ադրբեջանի մաս

Աշխարհ

24 Նոյեմբերի 2021, 14:11
 Ադրբեջանը «Եվրատեսիլ» է ուղարկել քարտեզ, որում Սյունիքն ու Արցախը ներկայացվում են որպես Ադրբեջանի մաս

Մանկական «Եվրատեսիլ»-ը, որն այս տարի անցկացվելու է Ֆրանսիայում, զբաղվում է հակահայկական և ադրբեջանամետ քարոզչությամբ:

Այսպես՝ մրցույթի ադրբեջանցի մասնակից Սոնա Ազիզովան մրցույթի կազմակերպիչներին է ուղարկել բացիկ, որի վրա առկա քարտեզում Հայաստանի մարզ Սյունիքը և Արցախը միացված են Ադրբեջանին:

«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հպարտությամբ այդ բացիկը տեղադրել են իրենց ինսթագրամյան էջում` շնորհակալություն հայտնելով օկուպանտ և ահաբեկիչ Ադրբեջանին:

Ֆրանսիայում լույս տեսնող «Հայաստան» ամսագրի՝ բարձրացրած աղմուկից հետո մանկական «Եվրատեսիլ»-ի էջը Ինսթագրամից հեռացրել է այդ հրապարակումը:

Այսպիսով՝ մինչ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը խոսում է տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի մասին, արևելյան մեր թշնամին փորձում է օկուպացնել ՀՀ տարածքները:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica