close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 860 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացի

Առողջապահություն

24 Նոյեմբերի 2021, 11:29
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 860 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացի

Հայաստանում նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 860 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 335738 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2326835 վերջին մեկ օրում` 8313 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 17088 պացիենտ. Մեկ օրում նվազել է 107-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 309861 անձ, վերջին մեկ օրում՝ 939 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 7379 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1410 է:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica