close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ-ը հայտնում է՝ ՌԴ-ում դեկտեմբերի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջ

Տնտեսական

23 Նոյեմբերի 2021, 17:59
 ՊԵԿ-ը հայտնում է՝ ՌԴ-ում դեկտեմբերի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2021թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Ռուսաստանի Դաշնության տարածքում փաթեթավորված  խմելու ջրի՝ նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով փաթեթավորված ջրի դրոշմավորում սահմանելու մասին» 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 113 որոշումով և ՌԴ կառավարության 2021 թ. մայիսի 31-ի թիվ 841 որոշումով:

Միաժամանակ հայտնում ենք, որ  չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը ուժի մեջ կմտնի գազավորված և չգազավորված բնական հանքային խմելու ջրերի մասով՝ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից, իսկ այլ գազավորված և չգազավորված հանքային խմելու  և խմելու այլ տեսակի ջրերի մասով՝ 2022թ. թվականի մարտի 1-ից։

 Մինչև ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանի Դաշնության տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշումն ապահովել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների:

 Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև ՌԴ ներմուծելը:

 Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

 Արտադրողների և արտահանողների համար մակնշման կոդերի ձեռքբերման ուղեցույցը՝ այստեղ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica