close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարինե Խոդիկյանն՝ ընդհատակից․ «որևէ իշխանավոր` ՀԱՅ, հանձն չի առնի Ղարաբաղը հանձնելու հանցանքի ծանրությունը» գրել եմ տարիներ առաջ

Քաղաքական

23 Նոյեմբերի 2021, 17:38
 Կարինե Խոդիկյանն՝ ընդհատակից․ «որևէ իշխանավոր` ՀԱՅ, հանձն չի առնի Ղարաբաղը հանձնելու հանցանքի ծանրությունը» գրել եմ տարիներ առաջ

2020 թ-ի մայիսի 9-ին արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը «Գրական թերթում» մի խմբագրական էր գրել, որում վստահություն էր հայտնում, որ «որևէ իշխանավոր` ՀԱՅ, հանձն չի առնի ինքնասպանությանը հավասարազոր հանցանքի ծանրությունը»․ այսպես նա հակադարձում է «Ղարաբաղը տալիս են, ծախում են․․․» վանկարկումներին։

Մտավորականը նաև եզրակացնում է․ «Արժե՞ այսրոպեական ինչ-ինչ քաղաքական կուլիսային գործարքի համար շահարկել ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Բայց հետո ինքս ինձ մխիթարում եմ, որ նման «այսրոպեական ճչացողներ» եղել են ու, ցավոք, դեռ կլինեն, բայց նրանցից առավել զորավոր Շուշին ազատագրած ու հաղթանակած ժողովրդի մասնիկ լինելու արյան հուշն է, որը երկիր ու հող պահելու ամենահզոր զենքն է»։

Տպավորիչ է ասված։ Բայց այս խմբագրականից ընդամենը 5 ամիս անց պարզվեց, որ «այսրոպեական ճչացողները» ճիշտ էին, ինքը սխալվել էր։

Եվ մինչև այսօր մտավորականը, որը կոչված է առաջնորդելու հասարակական կարծիքը, որևէ ծպտուն չի հանել այս թեմայով։ Մտավորականը, որ հանուն իր սկզբունքների չվարանեց անգամ նախորդ իշխանություններին քննադատել ու 2008-ին կորցնել մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնը, հարկ չի համարում առանց պաշտոն կորցնելու ռիսկի արտահայտել իր կարծիքը՝ ուրեմն ՀԱՅ չե՞ն գործող իշխանությունները, եթե, իր համոզմամբ, որևէ իշխանավոր` ՀԱՅ, հանձն չի առնի Ղարաբաղը հանձնելու՝ ինքնասպանությանը հավասարազոր հանցանքի ծանրությունը։

Yerkir.am-ը հարցրեց տիկին Խոդիկյանի դիրքորոշումը Արցախի զգալի մասը՝ այդ թվում Շուշին, հանձնելու փաստի մասին։

«Ես դա գրել եմ տարիներ առաջ»,-եղավ պատասխանը։

Իսկ այսօ՞ր ինչ է մտածում տիկինը՝ գուցե հանձնողները հայ չե՞ն։

«Ես, ներեցեք, ոչ մի մեկնաբանություն ոչ մի լրատվամիջոցի չեմ տալիս»,-ասաց նա։

Պատճառը ո՞րն է՝ գուցե նա հիասթափվա՞ծ է, թե՞ ուղղակի սխալվել է իր գնահատականների մեջ։

«Ձեզ հաջողություն»,-մաղթեց Կարինե Խոդիկյանն ու վերադարձավ ընդհատակ։

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica