close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանություները չեն համարձակվում անգամ հայտարարել, որ Ադրբեջանը բռնազավթել է Հադրութը և Շուշին․ Թադևոս Ավետիսյան

Քաղաքական

23 Նոյեմբերի 2021, 16:24
 Իշխանություները չեն համարձակվում անգամ հայտարարել, որ Ադրբեջանը բռնազավթել է Հադրութը և Շուշին․ Թադևոս Ավետիսյան

Այսօրվա իշխանություները չեն համարձակվում նույնիսկ հայտարարել, որ Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի մասնակցությամբ, բռնազավթվել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները՝ Հադրութը և Շուշին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով իրենց խմբակցության շրջանառության մեջ դրած Հայատարարության նախագծի մասին, որում առաջարկում են ամրագրել, որ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ ներխուժումը, ինչպես նաև կառավարությունից պահանջում են զերծ մնալ որևէ գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջները։

Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին՝ շրջանառության մեջ դրված Հայտարարության նախագիծը նոյեմբերի 25-ին ԱԺ-ում կդրվի հանրային քննարկման մասնագետների, հասարակական, քաղաքական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկումը բաց է և, ցանկության դեպքում, կարող են մասնակցել նաև իշխող ուժի ներկայացուցիչները։

Քննարկումների արդյունքում այդ նախագիծը կլրամշակվի և կառաջարկվի, որ ԱԺ-ն ընդունի։

«Բնականաբար, ես վստահ չեմ, որ այսօրվա իշխանական պատգամավորները այդքան քաջություն կունենան այդ հայտարարությանը կողմ քվերակել, բայց դա չի նշանակում, որ եթե նրանք ունեն 71 կոճակ, ուրեմն ընդդիմությունը ոչինչ չպետք է անի։ Սա խորհրդարանական ընդդիմությանը տրված կարևոր գործիքներից է, որ հանրային օրակարգ բերեն հուզող խնդիրներ, իսկ անվտանգությանը վերաբերող հարցը այսօրվա ամենակարևոր խնդիրն է և ենթակա է հանրային դիսկուրսի»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Խնդիրն, ըստ նրա, պարզ է, և պարզ են նաև այդ խնդրի առնչությամբ  իշխանական մանիպուլյացիաների նպատակը և հնարավոր հետևանքները։

«Այս փուլում Հայաստանի Հանրապետությունը 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից հետո հանրային կյանքի բոլոր ոլորտներում գտնվում է խորը ճգնաժամի մեջ․ վերցրեք թե՛ տնտեսությունը, թե՛ սոցալական վիճակը, թե՛ բանակը, թե՛ մեր անվտանգային համակարգը։ Դրան գումարած նաև աշխարհաքաղաքական այդ բոլոր մարտահրավերները՝ հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականության շարունակությունը։ Հիմա այսպիսի իրավիճակում փոխանակ պետության ամրանալու հիմքեր դրվի և ողջ  հանրության ներուժը համախմբելով՝ դիմադրելու, հակազդելու հիմքերը դրվեն, օրվա իշխանությունները  գնում են հակառակ ճանապարհով, և միանշանակ այդ ճանապարհը, որը որդեգրել է իշխանությունը, սպասարկում է ոչ թե Հայաստանի Հանրապետության շահը, այլ այն ծրագիրը, որն Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են այս տարածաշրջանում իրականացնել»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ տարածաշրջանում խաղաղության կեղծ թեզի տակ ագրեսիվ թշնամին իր ողջ ներուժով՝ հրահրելով մարտական գործողություններ, մետր առ մետր թափանցում է ՀՀ ինքնիշխան տարածք։  Ապաշրջափակման անվան տակ թշնամին իրականացնում է տնտեսական էքսպանսիա՝ տնտեսական ներխուժման հստակ ծրագիր, որով Հայաստանի Հանրապետությանը պարտադրում է իր ինքնիշխան տարածքից միջանցք տալ, որը կլինի արդեն իրենց ամբողջական տիրապետման տակ։

«Այդպիսով արդեն Հայաստանի նաև Հարավը կկտրեն․ այսինքն, Հայաստանն ըստ էության արդեն կունենա ոչ թե երկկողմանի, այլ եռակողմ շրջափակում»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Նա նկատեց, որ հիմա հասել ենք մի վիճակի, որ թշնամին իր ծրագիրն առաջ է տանում, և մեր  ապիկար դիվանագիտությունը չի կարողանում համարժեք պատասխան տալ, որովհետև համաշխարհային հանրությունը և նույնիսկ մեր ռազմավարական գործընկերները համարժեք չեն արձագանքում։

«Հայտարարում են և հաջորդիվ քայլն իրականցնում։ Հիմա հայտարարում են, դիվանագիտական ճնշումների միջոցով չեն հասնում արդյունքի, սադրում են մարտական գործողություններ, նոր ռազմական օջախներ և արդեն ռազմական ուժով ներթափանցում են իրականացնում։ Դա առնվազն պետք է դառնա հանրային քննարկման առարկա, և ընդդիմության գործն է հանրային օրակարգ բերել իրական խնդիրներ, և նաև ցույց տալ իր դիրքորոշումը, որովհետև համաշխարհային հանրությունը նաև տեսնում է, թե ինչ քայլեր են իրականցնում հենց կողմերը և ինչ վերաբերմունք կա հանրության մեջ»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Նոյեմբերի 25-ի քննարկման առաջին նպատակն է, որ այս խնդիրներն օրակարգ բերվեն և շահագրգիռ մարդիկ հարթակ ունենան հանրության նեկայացնելու նաև իրենց տեսակետները, իրական խնդիրների հնարավոր հետանքները։

Երկրորդ նպատակը քննարկումների հավաքական արդյունքով մոտեցումների ձևակերպումն է, որը Հայտարարության տեսքով կներկայացվի ԱԺ-ի ընդունմանը։

Աննա Բալյան

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica