close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում. Լևոն Արոնյան

Սպորտ

23 Նոյեմբերի 2021, 10:47
 Ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում. Լևոն Արոնյան

Շախմատիստ Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում գել է.

«Իմ սիրելի ընկերներ և աջակիցներ, 

ես անչափ ուրախ եմ, որ հաջող հանդես եկա Հնդկաստանի Կալկաթա քաղաքում և կարողացա հաղթել կայծակնային շախմատի մրցաշարը: Այս պահին, ինչպես աշխարհի յուրաքանչյուր հայ, իմ մտքերը իմ երկրի հետ են, և ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ իմ ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ, վերակառուցել և վերախմբավորել այն ամենը, ինչ մենք գնահատում ենք: Ես ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար , և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։
 
Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին։
 
Քանի դեռ մենք հավատում ենք և ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, մենք անմահ ենք»։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica