close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծաղկաձորում իշխանությունը ռեալ ազդակի է սպասում դեկտեմբերի 5-ին, տեսնի՝ ժողովրդի շրջանում բողոք կա՞․ «Մեր համայնքը» դաշինքի թեկնածու

Քաղաքական

19 Նոյեմբերի 2021, 18:33
 Ծաղկաձորում իշխանությունը ռեալ ազդակի է սպասում դեկտեմբերի 5-ին, տեսնի՝ ժողովրդի շրջանում բողոք կա՞․ «Մեր համայնքը» դաշինքի թեկնածու

Ծաղկաձոր խոշորացված համայնքում, որում միավորվել է 7 բնակավայր՝ Ծաղկաձորը, Մեղրաձորը, Հանքավանը, Արտավազդը, Փյունիկը, Մարմարիկն ու Աղավնաձորը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Համերաշխություն» կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Մեր համայնքը» դաշինքի ՏԻՄ ընտրությունների ցուցակը գլխավորում է անկուսակցական Գրիգոր Ղարիբյանը։ Այս համայնքում ընտրապայքարի են ելել ընդամենը երկու ուժ՝ «Մեր համայնքը» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը»։

«Ցուցակը կազմելիս խնդիրներ եղել են, բայց եթե եղել է վախի մթնոլորտ, ապա վախը հաղթահարող մարդիկ են եղել, մեր ցուցակում հիմնականում չվախեցող մարդիկ են։ Ընտրական պրոցեսում տեղամասում վստահված անձեր ենք ունենալու, փորձելու ենք այնպես անել, որ ընտրողների վրա ճնշումներ չլինեն։ Բնականաբար, եթե ճնշումներ լինեն, այդքան բաց չեն լինելու, որ մենք տեսնենք, իմանանք, բայց մենք մաքսիմալ փորձում ենք բացատրել, որ պետք չէ վախենալ․ եթե դուք համամիտ եք համայնքի զարգացման մեր տեսլականին, մեր գաղափարակիցն եք, ապա ընտրություններին քվերակությունը գաղտնի է, քվեախցիկում ոչ մեկը չի իմանա՝ ինչ որոշում եք կայացրել, կարող եք գնալ, մեզ վստահելով ընտրել, թեկուզև ճնշումներ էլ լինեն մինչև ընտրությունները»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Գրիգոր Ղարիբյանը։

Նա համարում է, որ իրենց ուժեղ կողմը մարդիկ են՝ իրենց գաղափարակիրները և ոչ միայն։

«Այսինքն, հա՛մ քաղաքական բաղադրիչը կա դրա մեջ, հա՛մ էլ, անկախ քաղաքական հայացքներից, զուտ համայնքի զարգացման մեր ծրագրի կողմ մարդիկ են»,-ասաց թեկնածուն։

Բացի այս մարդկանցից, ընտրության օրը նրանք սպասում են «Քաղաքացիական պայմանագրին» հավատացող, բայց սահմանային վերջին զարգացումներից հիասթափված ընտրողներին․ համայնքում ՔՊ-ին «կարմիր քարտ» ցույց տալը կզգոնացնի իշխող ուժին, և գուցե ստիպի շտկել ընթացքը։

«Իշխող ուժի հանդեպ դժգոհության ալիքը շատ է մեծացել հիմա համայնքում․ թեկուզ հենց մարդիկ, ովքեր հունիսի 20-ին ընտրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որոնք դեռ տեսնում են այդ մարդկանց պետական իշխանության ղեկին, այսօր հնարավորություն ունեն մեզ ընտրելով՝ չընտրելով ՔՊ կուսակցությանը, իրենց բողոքի նոտան հայտնել այդ ուժին։ Սա նաև բողոքի հնարավորություն է»,-ասաց Գրիգոր Ղարիբյանը։

Մինչդեռ եթե Ծաղկաձորում ՔՊ-ն հաղթի, դա, բնականաբար, նրանց համար ազդակ կլինի ներքևից, որ այդ տարածաշրջանում ընդունված են՝ պետք է շարունակել նույն քաղաքականությունը։

«Դրա համար ընտրությունը չպետք է կապեն անձի հետ․ այստեղ իշխանությունը ռեալ ազդակի է սպասում դեկտեմբերի 5-ին, տեսնի՝ ժողովրդի շրջանում բողոք կա՞, թե՞ ընդունում են նրանց տարած քաղաքական գիծն ու ճիշտ են համարում։ Բնականաբար, հասկանում ենք, որ ճիշտ չեն համարում թե՛ արտաքին քաղաքականությունը, թե՛ այս հանդուժողականությունը, զիջողականությունը որևէ ձևով չի ընկալվում հասարակության մեջ, բացասական վերաբերմունքը արմատանում է օրըստօրե, և ընտրողների համար լավագույն հնարավորությունն է իրենց քվեն մեզ տալով՝ իշխանություններին հասկացնել, որ նրանք սխալ ուղու վրա են, և եթե այսօր դեռ նրանք իշխանության են՝ ՏԻՄ-ում նրանց ցույց են տալիս, որ նրանք խնդիր ունեն՝ համայնքներում չեն կիսում նրանց տեսակետները, և վաղը նրանք նաև չեն լինի պետության ղեկին, եթե շարունակեն նույն կերպ»,-ասաց Ծաղկաձոր խոշորացված համայնքի՝ «Մեր համայնքը» դաշինքի համայնքապետի թեկնածուն։

Գրիգոր Ղարիբյանը երիտասարդ, ակտիվ գործիչ է․ 28 տարեկան է, ծննդվայրը՝ Մեղրաձորը, սովորել է Եվրոպական ակադեմիայում՝ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետու, հետո ժամկետային զինծառայություն է անցել Արցախի Հանրապետությունում, ապա ընդունվել ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Ազգային անվտանգություն» մասնագիտացմամբ, 2014 թ-ից մինչև 2020 թ-ը՝ ծառայել ԱԱԾ-ում։

«Մեր համայնքը» դաշինքի անվանումը պատահական չէ՝ 7 բնակավայրերը մեկտեղ խոշորացված համայնքը պետք է իրենցը համարեն։ Նախընտրական կարգախոսն է «Ուժեղ համայնք՝ ուժեղ պետություն»։

«Հիմքում դրել ենք այն գաղափարը, որ եթե ներքևում համայնքը կայացած լինի՝ բոլոր համայնքներն այդպես մտածեն, ամեն մեկն իր տեղում լինի՝ իր խրամատում իր գործով զբաղվի, արդյունքում կունենանք ուժեղ և կայացած պետություն։ Տեսեք, եթե բառերի տեղը փոխենք՝ «Ուժեղ պետություն՝ ուժեղ համայնք», արդեն խնդիր է առաջանում՝ համայնքներում նստում, սպասում են, թե երբ պետությունը ուժեղ կլինի, որ հնարավորություն  ընձեռի համայնքին զարգանալու։ Բայց այսօր պետք է հենց մենք անենք, հենց մենք վերցնենք մեզ վրա պատասխանատվություն, որպեսզի մեր արածով ուժեղացնենք մեր համայնքը, աշխատատեղեր ստեղծենք, ոչ թե սպասենք, որ պետությունը մեզ համար աշխատատեղ ստեղծի, այլ մենք էլ փորձենք ներդրումային միջավայր ստեղծել, ներդրումներ ներգրավել, որպեսզի զարգանա համայնքը։ Եվ դրանով կտանենք նաև պետության զարգացմանը»,-ասաց Գրիգոր Ղարիբյանը։

Նախընտրական ծրագրի հիմնական առանցքային ուղղությունները տուրիզմն ու գյուղատնտեսությունն են, թեպետ կան նաև կետեր սոցիալապես անապահով խավի խնդիրները շեշտադրող և այլն։

«Համայնքում խնդիրները շատ են, հենց վերցնենք գյուղատնտեսությունը․ խորհրդային տարիներից հետո դեպի արոտավայրեր գնացող ճանապարհները եթե անգամ մասնակի նորոգվել են, ապա այժմ բոլոր բնակավայրերում խիստ անմխիթար վիճակում են։ Ոչ միայն արոտավայրերի, նաև խոտհարքերի մասին է խոսքը․  ավելի դժվար է դարձել խոտհարք գնալ, խոտ բերել անասունների համար, դա արդեն խնդիր է դարձել, որ սկսել է անասնապահությամբ զբաղվողների թիվը պակասել, կամ եթե զբաղվում են՝ պակաս թվով անասուններ են պահում, որովհետև անասնակերի հարցը լուծելը դժվար է։ Այդ հարցն էլ լուծելուց հետո մսամթերքի, կաթնամթերքի մթերման խնդիր կա․ մեր ուշադրության կենտրոնում է լինելու այս ամենը»,-ասաց թեկնածուն։

Նրանք տուրիզմն ու տեղի բնակչության սոցիալական խնդիրների լուծումը շաղկապելու են․ Հյուրանոցների միություն արդեն կա, ավելացնելու են Հողագործների, Անասնաբույծների, Մեղվաբույծների և այլ միություններ, որպեսզի դրանք կապող օղակ դառնան համայնքի բնակչի հետ և նա կարողանա իր ապրանքը սպառել եղում՝ ինքնաբավության հարց լուծել։

«Եթե մեր անասնագլխաքանակը շատանա, նաև այլ ուղիներ կփնտրենք այդ արտադրված միսը, կաթը, հողագործության մեջ կարտոֆիլը, մյուս մթերքները վաճառելու համար»,-ասաց նա։

Ծաղկաձորում տուրիզմը, թվում է թե, զարգացած է, բայց իրականությունը մի փոքր այլ է, նշեց թեկնածուն, այնտեղ հիմնականում հյուրանոցներն են՝ տուրիստը գալիս է քնելու, խաղատուն, ռեստորան՝ զբաղվածությունը սա է։ Ձմեռն արդեն դահուկային սպորտն է, որ աշխատում է։ Ընտրվելուց հետո իրենք մտադիր են հաճախակի պարբերականությամբ կազմակերպել փառատոններ, միջոցառումներ, փորձելու են անիմացիոն տուրիզմն այնպես զարգացնել, որ Ծաղկաձոր եկած տուրիստը միշտ ինչ-որ հետաքրքրություն ունենա՝ նրա առօրյան հագեցած լինի։

«Եվ ուզում ենք Ծաղկաձոր եկած տուրիստին տանել նաև մյուս բնակավայրեր՝ Աղավնաձոր էլ, Մարմարիկ էլ, Մեղրաձոր էլ, Հանքավան էլ, Արտավազդ էլ, Փյունիկ էլ։ Այդ բնակավարերը բոլորը անտառամերձ տարածքներ են, կան թե՛ բնական հուշարձաններ, կան նաև պատմամշակութային կոթողներ այդ տարածքում, որոնք ուզում ենք դարձնել տուրիստական երթուղու մաս։ Այսինքն, մի երթուղի ստեղծենք, որ Ծաղկաձորի տուրիստական հոսքը ուղղորդենք դեպի բոլոր մյուս բնակավայրեր, որպեսզի նաև ստանանք տնտեսական ակտիվություն, որ սկսեն աշխատել խանութները, որտեղ ապրանքները կսկսենք վաճառել։ Եվ եթե շատ մարդ  գա՝ ավելի շատ փող կգա, ավելի շատ գործ կլինի, և գյուղացին հենց իր գյուղում մթերք կարող է սպառել նաև տուրիստների վրա։ Այսինքն, տուրիզմը փոխկապակցվելու է և խթան դառնա գյուղատնտեսության զարգացմանը»,-ասաց Գրիգոր Ղարիբյանը։

Խոշորացմանը նա դրական է վերաբերվում, որովհետև բյուջեն կենտրոնանում է․ բյուջեն արդեն ավելի մեծ է, որն իրենց կօգնի նաև սուբվենցիոն ծրագրեր իրականացնել բոլոր համայնքներում։ Իսկ հենց տուրիզմի տեսանկյունից Ծաղկաձորն արդեն բրենդ է, այդ անվան տակ նաև մյուս բնակավայրերը կօգտվեն։

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica