close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեմարկացիան հիմա՛ չպետք է արվի, այլ Արցախի կարգավիճակը և սահմանները ճշտելուց հետո․ Տիգրան Քոչարյան

Քաղաքական

18 Նոյեմբերի 2021, 17:36
 Դեմարկացիան հիմա՛ չպետք է արվի, այլ Արցախի կարգավիճակը և սահմանները ճշտելուց հետո․ Տիգրան Քոչարյան

Ռուսաստանը դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկներ է արել, որոնք մեզ համար ընդունելի են՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Սյունիքում մեկօրյա պատերազմից, զոհերից, գերիներից ու տարածքային կորստից հետո։

Փորձագետ Տիգրան Քոչարյանն այս երկուսի միջև կապ տեսնում է։

«Եվ դա Նիկոլ Փաշինյանի պրիմիտիվ տրյուկներից է, որ անընդհատ անում է․ նույն ձևի էլ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հրաժարվեց պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկից, ծանրացրեց իրավիճակը և բազմաթիվ զոհեր ունենալուց հետո արդեն հանգիստ նույն հանձնողական քաղաքականությունն առաջ էր տանում, որովհետև մարդկանց աչքը վախեցած էր և մի որոշակի զանգված համաձայն էր որոշակի տարածքներ հանձնել, որ պատերազմ չլինի»,-Yerkir.am-ին ասաց Տիգրան Քոչարյանը։

Այս նույն տրյուկի մեջ է տեղավորվում իր արածները, համոզված է նա, որպեսզի փաստի առաջ կանգնեցնի մարդկանց, որ՝ եթե չհանձնենք ավելի վատ է լինելու, էլի զոհեր պիտի լինեն, գերիներ պիտի լինեն։

«Փաստորեն, տենց «սղացնում է» այն, ինչ իրեն պետք է»,-արձանագրեց փորձագետը։

Իրականում դելիմիտացիա-դեմարկացիան այնքան էլ վատ բան չէ, երբ դու ճշտում ես հարևանիդ հետ սահմանները, նշեց Տիգրան Քոչարյանը, բայց դելիմիտացիա-դեմարկացիան հիմա՛ չպետք է արվի, այլ այն բանից հետո, երբ վերջանականապես ճշտվի Արցախի կարգավիճակը և սահմանները, հակառակ պարագայում դելիմիտացիա անելով Արցախը ճանաչում ես Ադրբեջանի կազմում, և Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախից։

Փաշինյանը շրջանառեց Հայաստանի նոր տարածքների վտանգված լինելու հարցը՝ ասաց, որ Խորհրդային Ադրբեջանի տարածքներ կան, որոնք այսօր Հայաստանի վերահսկողության տակ են։ Ակնարկը, թերևս, Տավուշի գյուղերի մասին է, որովհետև զուգահեռ հայտարարեց նաև դեռ Արցախյան առաջին պատերազմից հետո Հայաստանի 40 կմ տարածք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելու մասին։ Տիգրան Քոչարյանը սա ոչ համարժեք սակարկում է համարում։  

«Գլոբալ առումով մեզ հրամցնում են Արծվաշենի հարցը, բայց, ամենայն հարգանքով արծվաշենցիների և այդ գյուղի պատմության հանդեպ, սա ոչ լիարժեք փոխանակում է լինելու, որովհետև Արծվաշենով չի անցնում ադրբեջանական որևէ միջպետական ճանապարհ, ստրատեգիական առումով Արծվաշենը պահելը խնդիր է լինելու ապագայում, որովհետև եթե կարողանային պահել՝ այն ժամանակ կպահեին, իսկ Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնելով՝ մենք վտանգի տակ ենք դնում Երևան-Թիֆլիս միջպետական մայրուղին։ Այս պարագայու պետք է կրկին այլընտրանքային ճանապարհ կառուցել, որ այստեղի բնակիչերը կարողանան տեղաշարժվել։ Դրա համար այս անկլավային փոխանակումից պետք է խուսափել հնարավորության դեպքում»,-ասաց փորձագետը։

Նրա համար պարզ է, որ Փաշինյանի՝ տարածաշրջան խաղաղություն բերելու իդեան շատ վատ է անդրադառնալու Հայաստանի անվտանգության վրա, իսկ բոլոր ճանապարհները ապաշրջափակելու մոլուցքը բերելու է Հայաստանի տոտալ շրջափակման։

Փաշինյանը սպառնաց հետաքննել գերի ընկնելու դեպքերը այն բանից հետո, երբ ինքն էր հայտարարել, որ Սև լճի 30 տոկոսի համար չի կրակի ադրբեջանցիների վրա։

Չկրակելու հրաման ունեցող զինվորի մոտ չպետք է գերի հանձնվելը հերոսական լինելու պատրանք ստեղծել՝ համոզված է Տիգրան Քոչարյանը։

«Նիկոլ Փաշինյանը ամբողջ քարոզարշավի ժամանակ հերոսացրեց գերիներին՝ առանց հասկանալու, թե դա ինչ հետևանքների կբերի․ փաստացի ստեղծվեց մի իրավիճակ, երբ դիրքապահը կարող է գերադասել գերի հանձնվել, քան կրակել ու պաշտպանել իր սահմանը։ Հատկապես որ այն տեսանյութը ցույց տվեցին, որում գերիները ուրախ-ուրախ՝ դուխով ժողովուրդ ջան և այլն, դա հատկապես դիրքապահների մոտ ստեղծեց սխալ իրականություն, երբ մտածում էին՝ հա ինչ, կարելի է գերի հանձնվել, չպայքարել, հետո առոք-փառոք կվերադարձնեն, մենք հերոսի կարգավիճակ կունենանք։ Եվ հիմա Փաշինյանն ընկավ իր իսկ ստեղծած ծուղակը, երբ նոր գերիներ ավելացան, և նրանց հետ բերելու շանսերը բավականին բարդ են, դրա համար որոշեց ձեռքերը լվանալ նրանցից։ Իսկ դրա համար նրանց պետք էր դարձնել դավաճան, թուլամորթ և այլն, և Փաշինյանի քարոզչական մեքենան ի դեմս Արծրուն Հովհաննիսյանի և մյուսների, գերներին հերոսացնելուց անցան նրանց ստորացնելուն, առանց հասկանալու, որ իրենք են մեղավոր, որ այսպիսի իրավիճակ ունենք»,-բացատրեց փորձագետը։

Փաշինյանն ինքն իրեն հակասում է, նկատեց նա, ժամանակին ասում էր՝ Սև լճի 30 տոկոսի համար չեմ կրակի ադրբեջանցիների վրա, պատերազմ չեմ սկսի, և բոլորին տրված էր հրաման չկրակել։

«Այս պարագայում մարդը երկու տարբերակ ունի՝ կա՛մ նահանջել, կա՛մ գերի հանձնվել, եթե չկրակելու հրաման ունի։ Եվ եթե դու մարդու մոտ պատրանք ես ստեղծում, որ գերի հանձնվելը ՕԿ է, ինքը կգերադասի գերի հանձնվել, նույնիսկ չնահանջել, և դրա համար հիմա այդ պրոցեսն է»,-ասաց փորձագետը։

Չկրակելու հրաման տվողը հայրենիքի դավաճան է՝ հայտարարեց Փաշինյանը։ Տիգրան Քոչարյանը նշեց, որ սուտասան մարդը պետք է ունենա լավ ճարտասանություն և լավ հիշողություն․ Նիկոլ Փաշինյանի մոտ ճարտասանությունը կա, բայց հիշողությունը բացակայում է։

«Նա մոռանում է, թե նախորդ օրը կամ նախորդ ամսին ինչ է ասել։ Եվ, փաստորեն, ինքն իր վրա դավաճանության հերթական հոդվածը գրանցեց։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը ցայտնոտի մեջ է և նույնիսկ մոռանում է, թե մեկ ժամ առաջ ինչ է ասել, հիմնականում ապրում է ևս մեկ օր իշխելու մոլուցքով․ եթե մարդը որոշում է Հայաստանի տարածքի 30 տոկոսի համար չկռվել, ապա հետո իրավունք չունի ասելու՝ ինչո՞ւ չեն կռվել, մանավանդ որ ինքն իրեն ներկայացնում է որպես գերագույն գլխավոր հրամանատար»,-ասաց Տիգրան Քոչարյանը։  

Աննա Բալյան

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica