close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչատարածքային բաժանման մասին օրենքը չի կարող հիմք հանդիսանալ պետական սահմանը գծելու համար. Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանին

Հասարակություն

27 Հոկտեմբերի 2021, 18:34
 Վարչատարածքային բաժանման մասին օրենքը չի կարող հիմք հանդիսանալ պետական սահմանը գծելու համար. Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանին

«Ո՞ր սահմանն է ՀՀ-ն օգտագործում՝  այս պահին ֆիքսելու համար Հայաստանի պետական սահմանը․ ո՞րն է Հայաստանի պետական  սահմանը»,-հարցն ուղղելով ՀՀ վարչապետին, «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արթուր Ղազինյանն ակնկալեց հստակ պատասխան։

Ի պատասխան հարցադրմանը Փաշինյանը նշեց․ «ՀՀ սահմանը չի փոխվել»։

Նրա խոսքով ՀՀ-ն ելնում է այն նույն սահմանից, որը նկարագրված է 2010թ.-ին նախկին իշխանությունների կողմից ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, որտեղ նկարագրված է, թե Հայաստանը որտեղ է ավարտվում, և Ադրբեջանը որտեղ է սկսվում։Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ քանի դեռ սահմանազատում ու սահմանագծում արված չէ, այդ խնդիրը կա, բայց ՀՀ տարածքը ոչ մի փոփոխություն չի կրել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն էլ իրավապահ մարմիններին կոչ արեց արձանագրել վարչապետի հայտարարությունը, քանի որ առերևույթ առկա է «Պետական սահմանի մասին» օրենքի դրույթների խախտում։

«Վարչատարածքային բաժանման մասին օրենքը չի կարող հիմք հանդիսանալ պետական սահմանը գծելու համար։ Պետական սահմանը «Պետական սահմանի մասին» օրենքով է սահմանվում, իսկ եթե որևէ հարևան պետության հետ չկա ճշգրտված սահման, պետության տարածքը հանդիսանում է այն տարածքը, որի վրա գտնվում է Հայաստանի զինված ուժերը»,-ասաց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանը որևէ բան չհավելեց պատգամավորի խոսքին, միայն ասաց. «Հաջողություն եմ մաղթում ձեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Աշտարակում մառախուղ է
30 Նոյեմբերի 2021, 23:30 Աշտարակում մառախուղ է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica