close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախատեսվում է, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի Զատիկին

Մշակույթ

27 Հոկտեմբերի 2021, 14:01
 Նախատեսվում է, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի Զատիկին

ԿՊոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը օրերս այց է կատարել Դիարբեքիր։ ԿՊոլսո Հայոց պատրիարքը թուրք-քրդական ընդհարումների ժամանակ ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքի հետ տեղում ծանոթանալուց հետո այցելել է նաև Դիարբեքիրի նահանգապետ Մյունիր Քարալօղլուին։

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ հիմնվելով պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթի կայքէջում հրապարակված Պատրիարքարանի հայտարարության վրա։

Աղբյուրի համաձայն՝ Դիարբեքիրի նահանգապետը հետաքրքրվել է Սուրբ Կիրակոս եկեղեցում կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքով։ Հանդիպման շրջանակներում եկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ եկեղեցու նորոգման աշխատանքները կանոնավոր կերպով առաջ են ընթանում, և նույն կերպ շարունակվելու դեպքում դրանք արդեն գարնանն ավարտին կհասցվեն։

Նաև շեշտվել է, որ նախատեսվում է եկեղեցին վերաբացել Սուրբ Հարության տոնի՝ Զատիկի օրը։ Ըստ Պատրիարքարանի հաղորդագրության՝ Դիարբեքիրի նահանգապետը առաջարկել է վերականգնել նաև Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին։ Հրապարակման մեջ նշվում է, որ Կ․Պոլսո Հայոց պատրիարքը Դիարբեքիր այցի շրջանակներում ուսումնասիրել է Սուրբ Սարգիս եկեղեցին։

Հիշեցնենք, որ 2015 թ․ վերջերին սկսած թուրք-քրդական ընդհարումների ժամանակ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը մեծ վնաս էր կրել։ Եկեղեցու վերականգման աշխատանքներին աջակցում է նաև թուրքական պետությունը։ Վերանորոգումն սկսվել է 2019 թվականին։

http://www.agos.com.tr/tr/yazi/26337/diyarbakir-surp-giragos-kilisesi-nin-paskalya-da-acilmasi-ongoruluyor 

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net 

Աշտարակում մառախուղ է
30 Նոյեմբերի 2021, 23:30 Աշտարակում մառախուղ է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica