close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեհաստանը ցանկանում է կրկնակի մեծացնել բանակը «Ռուսաստանի կայսերական հավակնությունների» պատճառով

Աշխարհ

27 Հոկտեմբերի 2021, 17:19
 Լեհաստանը ցանկանում է կրկնակի մեծացնել բանակը «Ռուսաստանի կայսերական հավակնությունների» պատճառով

Լեհաստանում իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին ներկայացրել է «Հայրենիքի պաշտպանության մասին» օրինագծի նախագիծ՝ կապված երկրի շուրջ միջազգային իրավիճակի սրման հետ. հայտնում է Associated Press-ը։

Օրինագիծը նախատեսում է պաշտպանական բյուջեի և Լեհաստանի զինված ուժերի թվաքանակի ավելացում ավելի քան երկու անգամ՝ առնվազն մինչև 250 հազար զինվոր և 50 հազար պահեստազոր։ Նոր օրենքի անհրաժեշտությունը Կաչինսկին բացատրել է Լեհաստանի աշխարհաքաղաքական վտանգավոր դիրքով՝ «Ռուսաստանի կայսերական հավակնությունների» և Բելառուսի հետ միգրացիոն պատերազմի ֆոնին։

«Եթե ուզում ենք խուսափել վատթարագույնից, այսինքն՝ պատերազմից, պետք է գործենք հին կանոնով՝ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»»,- ասել է նա։

Նշվում է, որ օրինագիծը, որը խորհրդարանի և նախագահի հաստատման կարիքն ունի, փոխարինելու է 1967 թվականի օրենքը, երբ Լեհաստանը անդամ էր Վարշավայի պայմանագրի կազմակերպության ռազմական դաշինքին: Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է 1999 թվականից և պարբերաբար նշվում է որպես դաշինքի այն քիչ երկրներից մեկը, որը ներդնում է իր ՀՆԱ-ի առնվազն 2%-ը պաշտպանության ոլորտում:


Աշտարակում մառախուղ է
30 Նոյեմբերի 2021, 23:30 Աշտարակում մառախուղ է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica