close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում քուրդ քաղբանտարկյալներին խոշտանգումների են ենթարկում թուրքական հիմնը չերգելու համար

Տարածաշրջան

27 Հոկտեմբերի 2021, 15:33
 Թուրքիայում քուրդ քաղբանտարկյալներին խոշտանգումների են ենթարկում թուրքական հիմնը չերգելու համար

Թուրքիայում քուրդ քաղբանտարկյալներին ծեծի ու խոշտանգումների են ենթարկում թուրքական հիմնը երգելուց հրաժարվելու համար: Տուժածները խոսում են «արդարությունից, մարդասիրությունից և արժանապատվությունից դուրս» վերաբերմունքի մասին և պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել. հաղորդում է քրդական ANF-ը։

Շըրնաքի խիստ ռեժիմի բանտից քաղբանտարկյալները դիմել են հանրությանը և կոչ են արել  ստեղծված պայմաններում անհապաղ քայլեր ձեռնարկել։ Բանտարկյալները դատապարտում են վարչակազմի կողմից արդարադատության, մարդասիրության և մարդկային արժանապատվության սահմաններից դուրս իրականացվող հետապնդումները՝ դատապարտելով տեղի ունեցող կամայականությունը։ Բռնության այս շղթայի վերջին օղակը ծեծն էր՝ հարվածներ դեմքին և այլ ֆիզիկական բռնություններ բանտարկյալների նկատմամբ, որոնք հրաժարվում են երգել Թուրքիայի օրհներգը: Շըրնաքի բանտի բանտարկյալները պահանջում են անհապաղ հետաքննություն։

Կոչը հրապարակել են քաղբանտարկյալ Համզա Սյոնմեզի հարազատները։ Երկուշաբթի ընտանիքի հետ հեռախոսազրույցում նա ասել է, որ բանտի պահակները ներխուժել են խցերը։ «Մեզ խնդրեցին կանգնել զգաստ և երգել «Իսթիքլալ Մարշը» («Անկախության քայլերթ»` Թուրքիայի և չճանաչված  Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության օրհներգը): Մենք ասացինք, որ չենք ընդունում նման վերաբերմունքը։ Հետո մեզ ծեծեցին։ Ես գլխի վնասվածք ստացա, իսկ մյուս բանտարկյալների քթերը կոտրվեցին։ Ավելի ուշ մեզ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ ոմանց պետք է վիրահատեին»,- պատմել է նա։


Աշտարակում մառախուղ է
30 Նոյեմբերի 2021, 23:30 Աշտարակում մառախուղ է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica