close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի և Թուրքիայի միջև լիարժեք հաշտեցումը մնում է անտեսանելի հեռանկարում. The Financial Times

Քաղաքական

27 Հոկտեմբերի 2021, 12:29
 Հայաստանի և Թուրքիայի միջև լիարժեք հաշտեցումը մնում է անտեսանելի հեռանկարում. The Financial Times

Էրդողանը Երևանի հետ հարաբերություններում դժվարություններ ունի Արցախյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց. գրում է The Financial Times թերթը։

Հոդվածում նշվում է, որ նոր մայրուղին, որը հատում է այն հողերը, որոնք Ադրբեջանը օկուպացրել է մեկ տարի առաջ (Վարանդա-Շուշի ճանապարհը), ցույց է տալիս Թուրքիայի աճող տնտեսական ներկայությունը տարածաշրջանում, որը երկար ժամանակ համարվում էր Ռուսաստանի ազդեցության գոտի։

Էրդողանը դիմում է Հայաստանին` իր երդվյալ թշնամուն՝ փորձելով ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, որտեղ նա մրցակցում է Ռուսաստանի և Իրանի հետ: Նա առաջարկել է, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն գրեթե 30 տարվա ընդմիջումից հետո։ Հարաբերությունների ջերմացումը թույլ կտա առևտրին և դիվանագիտությանը՝ արմատավորվել, բայց լիարժեք հաշտեցումը դեռևս մնում է անտեսանելի հեռանկարում:

«Անցյալ տարվանից Մոսկվան հետկոնֆլիկտային դիվանագիտության մեջ Անկարային հետին պլան է մղել, իսկ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն իր տեղը վերականգնելու միջոց է»,- պարբերականը մեջբերում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանին։

Թուրքիայի ընդգրկումը տարածաշրջանային խաղաղության նախաձեռնության մեջ կարող է օգնել Բաքվին՝ հավասարակշռել Ռուսաստանին, որը ռազմաբազա է պահում Հայաստանում: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Թուրքիայի վերադարձը տարածաշրջան անհրաժեշտ են Ալիևին՝ ռուսներից իր խոցելիությանը դիմակայելու համար»,- ասել է Կիրակոսյանը։

Տարածաշրջանում Թուրքիայի դերի ուժեղացումը կարող է ծառայել նաև Ռուսաստանին։ Էրդողանն ու Պուտինը աջակցում են պատերազմող կողմերին մի շարք զինված հակամարտությունների ժամանակ, սակայն նրանք ստեղծել են անվտանգության բարդ գործընկերություն՝ վրդովեցնելով Թուրքիայի ավանդական արևմտյան դաշնակիցներին:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica