close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի՞թե չեք լսում մեր սահմանը մկրատող ադրբեջանական զորքի ձայնը, չեք տեսնում թշնամու դրոշները

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2021, 18:35
 Մի՞թե չեք լսում մեր սահմանը մկրատող ադրբեջանական զորքի ձայնը, չեք տեսնում թշնամու դրոշները

Բաբելոնի աշտարակը փլուզվեց, որովհետև նրա շինարարները տարբեր լեզուներով էին խոսում, պարզապես չէին հասկանում միմյանց։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Հայաստանը բաբելոնյան աշտարակն է, զուգահեռ իրականություններով, զուգահեռ արժեքներով, միմյանց անհաղորդ, իրար չլսող ու չհասկացող, միմնյանց ատող ու բացառող։ 

Սուտը,  ցինիզմն և դիլետատնտությունը համատարած է, իսկ անցյալի մերժումն արդեն  հայրասպանության հասնող ուրացման է վերածվել: Այսպիսին է մեր երեք տարվա ապրելու և պետության կենսագործունեության միջավայրը, Հայաստանում տիրող բարոյահոգեկան մթնոլորտը: Այսպես ամեն օր, բոլոր հարթակներում պետությունը՝ հայրենիքն էլ հետը, քանդվում է․․․

Այսօր առավոտյան, գրագետի համարում ունեցող մեկն,  այնքան էր ոգևորվել շեֆերին դուր գալու ու նախկիններին մերժելու մոլուցքի մեջ, որ այս ամբիոնից  հայտարարեց, որ եթե գողությունից խոսելու լինի կհասնի 1918թ.՝ մոռանալով, որ այդ 1918 թիվն իրեն ու հայ ժողովրդին Սարդարապատ է տվել, պետականություն ու արժանապատվություն:

Լավ, որքան կարող եք ձեզ ու հասարակությանը խաբել, խուլ ձևանալ, շարունակել շնչել ատելությամբ ու ցինիզմով ներծծված օդը։

Իրականության կամ որևէ բանի մերժումը դեռ չի վերացնում դրա գոյությունն ու իսկությունը․․․

Միթե չե՞ք լսում, ձևացնում ենք, թե չենք լսում մեր սահմանը մկրատող ադրբեջանական զորքի ձայնը, մեր բլուրների վրա ծածանվող ու մեր դեմքին շռնդալից ապտակող թշնամու դրոշները, դուք լռում եք ու հաշտ եք, երբ հնչում են մեր հայրենի տեղանունների թրքահաչ /այո՝ հաչ/ անունները։

ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ ՈՐՍ ԵՎ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ․ միակ բանն, ինչին ժամանակավորապես ունակ է ֆորմալ իշխանությունը (ֆորմալ, որովհետև ինքնիշխանությունը կորցրած երկրում չի կարող իշխանություն լինել)։ Դուք, որքան էլ տենչաք, անգամ Գուլագ կերտելու հնարավորություն չունեք, որովհետև  Երևանի ամենաբարձր շենքից արդեն սահմանն է երևում»։

Պատգամավորը նշեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անհերքելի ապացույցներ է հրապարակում  Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ, մինչդեռ ՀՀ ՊՆ նախօրյակին հերքում էր ու հերքում ։ 

«Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորներին արգելում առաջնագիծ գնալ․․․ Սուտ և դիլետանտիզմ․․․ Ի դեպ, տգիտությունից դեպի պետական դավաճանության սահմանը շատ փխրուն է։

Շարունակեք չտեսնել ու սոփեստությամբ զբաղվել․ այս ամենը առատորեն համեմելով պարգևավճարով՝ դրանից չի փոխվում ձեր և ցավոք նաև մեր գոյության արդեն հարաբերական ու հարցականի տակ սահմանը․․․

Ի դեպ, կարծում եմ դուք էլ գիտեք՝ այնքան սուտ եք խոսել, այնքան ոչ պրոֆեսիոնալ ու ոչ հիմնավոր եղել, որ հասարակության մոտ անգամ վստահություն չի ներշնչում Քովիդի դեմ պատվաստվելու ձեր կրկնակի ստանդարտներով քարոզչությունը:

Եվ Ամենակարորը՝ Արցախն ուրացողը դավաճան է»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica