close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերեցին իշխանության գլուխ չգիտես՝ ում, որը մեր ազգի թշնամին է. զոհվածի մայրը՝ Փաշինյանի մասին

Հասարակություն

26 Հոկտեմբերի 2021, 14:52
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերեցին իշխանության գլուխ չգիտես՝ ում, որը մեր ազգի թշնամին է. զոհվածի մայրը՝ Փաշինյանի մասին

Հայի թշնամին հենց մեր ներքին հայն է: Ես կառավարություն չեմ տեսնում, իրենց պատճառով մեր երեխաները զոհվեցին: Ապագա կար, երբ մեր տղաները կային, ամենքը նպատակ ունեին, ամենքը մի տան սյուն էին: Բերեցին իշխանության գլուխ չգիտես՝ ում, որը մեր ազգի թշնամին է.  Yerkir.am-ի հետ զրույցում ասում է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված կամավորական Հարություն Հարությունյանի մայրը՝ Աննա Ավետիսյանը:

Որդեկորույս մայրը ցավով նշում է՝ տղաները զոհվեցին՝ հաղթանակն իրենց աչքերում, քանի որ գնացել էին հաղթանակի համար:  «Բայց, ավաղ, չտեսան: Նրանք հաղթել են, մենք պարտվեցինք: Չեմ պատրաստվում լքել հայրենիքս, իմ մյուս որդին պետք է ապրի եւ արարի իր հայրենիքում»,- ասաց Ավետիսյանը:

Հարություն Հարությունյանի հայրը՝ Գեւորգ Հարությունյանը, ասում է՝ ինչո՞ւ են Հայաստանի հողերը տալիս ադրբեջանցիներին, եթե ի սկզբանե կռիվը Արցախի համար էր, որի մասին թշնամին երազում էր: «Իմ գլխում մի բան չի տեղավորվում՝ Սյունիքը, Գեղարքունիքը այս կռվի հետ ի՞նչ կապ ունեն, եթե կոնֆլիկտը Արցախին էր վերաբերում: Ի՞նչ փոխզիջումների են գնում, անհասկանալի է, թե ի՞նչ են անում ժողովրդի գլխին, չենք հասկանում, չենք կարողանում կողմնորոշվել: Մենք թշնամուն տալու տարածքներ չունենք, մենք հաղթանակող ազգ ենք, պիտի հետ բերենք մեր հողերը, հայի հողը պիտի լինի հայինը»,-ասում է զոհվածի հայրը:

Լիանա Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica