close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի երեսին էլ եմ ասել՝ հողատու էլ, դավաճան էլ, ու շարունակելու եմ ասել. Գեղամ Մանուկյան

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2021, 14:15
 Փաշինյանի երեսին էլ եմ ասել՝ հողատու էլ, դավաճան էլ, ու շարունակելու եմ ասել. Գեղամ Մանուկյան
Երևի Ռուբեն Ռուբինյանի դուրը չեկավ, որ Ազգային ժողովի ամբիոնին Արցախ պաշտպանող պետք է լինի․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, որին նիստը նախագահող Ռուբեն Ռուբենյանի ցուցումով ԱԺ անվտանգության աշխատակիցները հեռացրին ամբիոնից։
 
Գեղամ Մանուկյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, ասել էր՝ Արցախն ուրացողը դավաճան է:
 
«Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ փոխած, 90 թվին Կոմկուսով խորհրդարան մտած, Ռամկավար դարձած, ՀՀՇ-ի հետ, բոլորի հետ աշխատած Վիգեն Խաչատրյանն օրերս իրեն թույլ էր տվել ասել, որ «Հայաստանի ապագան պայմանավորված է Արցախով» ձևակերպումը սխալ է, որ մենք ուղղակի պետք է մտածենք, թե Արցախում ապրող մարդիկ անվտանգ լինելո՞ւ են Ադրբեջանի կազմում, թե՞ չէ։  Նա ինքնաբերաբեր ուրացել է Արցախը, Արցախյան հարցը, որի դեպքում ցանկացած խելամիտ մարդ, այդ թվում՝ ես և իմ տարեկիցները, որոնք 30 տարի առաջ, ի տարբերություն խաչատրյանվիգենների, կանգնել են Ազատության հրապարակում, պայքարել Արցախի համար, պետք է իրերն իրենց անունով կոչեն, ես էլ կոչեցի՝ դավաճանություն։ Ռուբեն Ռուբինյանն այդպիսով նաև ուրացավ իր հոր՝ Կարապետ Ռուբինյանի պայքարը, որն արցախյան շարժման առաջին օրերից եղել է պայքարում»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica