close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բոլորովին այլ տոնացույց․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2021, 14:05
 Բոլորովին այլ տոնացույց․ Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Այսօր Իշխանությունը ԱԺ բերեց հունվարյան տոնացույցում փոփոխությունների մի նախագիծ։ Այդ քննարկումներին անհասկանալիորեն ակտիվությամբ ներքաշվեց նաև ընդդիմությունը։

Մեծ հաշվով, պատերազմի հետևանքով փոխվել է մեր ողջ տոնացույցը։ Ակնհայտորեն կորցրել են իրենց հնչեղությունը մեր հպարտության մի շարք օրերը և, ցավոք, ձևավորվել են վշտի և սգո նոր օրեր։

Տրամաբանական կլիներ, որ եթե ո´չ իշխանությունը, ապա գոնե խորհրդարանական ընդդիմությունը սեպտեմբեր 27-ից նոյեմբերի 9-ը հատվածի համար հանդես գար օրենսդրական առաջարկներով։ Սա զուտ տոնացուցային խնդիր չէ, սա երկրում նոր մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլ է։

Սեպտեմբերի 27

Տարբերակ 1

Հերոսի օր

Հիմնավորում . Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Հայաստանի բանակի, Արցախի ՊԲ, կամավորների, ՄՈԲ-ի անդամները իրենց վրա վերցրին քաղաքական ղեկավարության անպատասխանատու, սխալ կառավարման, արտաքին ու ներքին քաղաքական բացթողումների ողջ բեռը՝ անձնազոհաբար կռվելով և տալով իրենց ունեցած ամենաթանկը։

Տարբերակ 2

Ադրբեջանական բանակի  և միջազգային վարձկանների կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակման և տեղահանման հիշատակի օր հայտարարելու մասին։

Առ այսօր միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված չէ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի մանրամասներին։ Հայաստանում պետական մակարդակով նշելով այդ օրը՝ մենք ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, որ հետամուտ ենք լինելու բոլոր մանրամասների վերհանմանը և միջազգային ատյաններում, այդ թվում՝ միջազգային քրեական  դատարանում, մարդկության դեմ գործած հանցագործությունները փաստելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Հոկտեմբերի 19-ը «Պատմական աղետի» օր հռչակելու մասին

Հիմնավորում՝Հայաստանի իշխանությունները անհասկանալի ձևաչափով քննարկումների արդյունքում մերժել են  պատերազմը դադարեցնելու հնարավորությունը, ինչը կփրկեր հազարավոր կյանքեր և հնարավոր կլիներ խուսափել  զգալի տարածքային կորուստներներից։

Նոյեմբերի 9-ը Խաղաղապահի օր հռչակելու մասին

Հիմնավորում՝Հայաստանի իշխանությունների՝ մինչ պատերազմը և պատերազմի օրերին թույլ տված կոպիտ սխալների պատճառով Արցախի խաղաղ բնակչությունը հայտնվել էր բնաջնջման վտանգի առաջ։ Ադրբեջական բանակի և միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից խաղաղ բնակչության բնաջնջումը հնարավոր եղավ կանգնեցնել հայկական բանակի ստորաբաժանումների՝ մինչև վերջ հերոսական պայքարի և ռուս խաղաղապահների՝ Արցախի Հանրապետությունում տեղակայման շնորհիվ։

Ի հարգանք ռուս խաղաղապահների և աշխարհի այլ վայրերում խաղաղապահ առաքելություն իրականացնող պետությունների՝ Հայաստանում նոյեմբերի 9-ը պետք է նշվի որպես Խաղաղապահի օր։

Հ.Գ.

Հեռու եմ այն մտքից, որ իմ առաջարկածները լավագույն և ճշգրիտ ձևակերպումներն են, բայց վստահ եմ, որ պետք է այս ուղղությամբ աշխատել՝ ընդհանուր տրամաբանության մեջ։ Շատ կարևոր է այս հարցում հասարակության տարբեր շերտերի կարծիքը։ Սա մարդկանց համար է, մարդկանց մասին։ Պետք է քննարկել, ստանալ հանրային աջակցություն և դնել պաշտոնական ընթացակարգի մեջ»։

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica