close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարծում եմ՝ դուք ձեր քաղաքական առաջնորդի խոսքին ականջալուր կլինեք. Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2021, 13:25
 Կարծում եմ՝ դուք ձեր քաղաքական առաջնորդի խոսքին ականջալուր կլինեք. Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին

Ինչպե՞ս են ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած միջոցները. հարցի առնչությամբ ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ պատերազմի օրերին համազգային դրամահավաք իրականացվեց, իսկ հետագայում պարզվեց, որ շուրջ 52 միլիարդը փոխանցվել է պետական բյուջե:

«Հանրության շրջանում այս դրամահավաքն աչքի էր ընկնում նրանով, որ փոքր ծավալ կազմող հանգանակությունները շատ մեծ տեսակարար կշիռ էին կազմում։ Փաստացի, սա մեր բոլոր բարեկամների համար տարակուսելի արձագանք գտավ»,- ասաց նա: 

Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովի ստեղծումը միտված է՝ ցրելու օդում կախված լուրերը, ըստ որոնց՝ պետական բյուջե փոխանցված  գումարները ծախսվել են ոչ արդյունավետ:

Նա ասաց, որ ինքը չի տեսել հիմնադրամի կայքում հաշվետվություն ու աուդիտի արդյունքների հրապարակում:

«Չհրապարակումն ինձ համար տարակուսելի է, տարակուսելի է նաև այն փաստը, որ այս աուդիտը եղավ ոչ թե արտահերթ, այլ՝ հերթական: Կարծում եմ՝ դուք ձեր քաղաքական առաջնորդի խոսքին ականջալուր կլինեք, երբ, իմ հարցին ի պատասխան, նա ասաց, որ որևէ խնդիր չկա, ու քննիչ հանձնաժողովի ստեղծման հետ որևէ խնդիր չի տեսնում: Եթե, նույնիսկ, ՔՊ-ն՝ որպես մեծամասնություն, չներկայացնի իր անդամներին հանձնաժողովի անդամությանը՝ այդպիսով տորպեդահարելով քննիչ հանձնաժողովի աշխատանքը, այդ հանձնաժողովը, միևնույն է, ստեղծված է օրենքի պահանջով»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica