close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը Թուրքիա գազ մատակարարողների շարքում առաջատարն է

Տարածաշրջան

26 Հոկտեմբերի 2021, 15:43
 Ռուսաստանը Թուրքիա գազ մատակարարողների շարքում առաջատարն է

Թուրքիան այս տարվա օգոստոսին ավելացրել է բնական գազի ներմուծումը 24,3 տոկոսով՝ մինչև 4 մլրդ 170 մլն խմ։ Այդ մասին երկուշաբթի  հայտնել է Թուրքիայի Էներգետիկ շուկայի կարգավորման մարմինը (EPDK):

Միաժամանակ, խողովակաշարերով երկիր է մատակարարվել մոտ 3 մլրդ 526 մլն խմ կապույտ վառելիք, 644 մլն խմ՝ հեղուկ բնական գազի (LNG) տեսքով՝ լցանավերով։

Հաշվետու ժամանակահատվածում գազատարներով բնական գազի ներկրումը Թուրքիա աճել է 27,6 տոկոսով, իսկ LNG տանկերով մատակարարումները՝ 8,9 տոկոսով։

Օգոստոսին Թուրքիան Ռուսաստանից գնել է բնական գազի ամենամեծ ծավալները՝ 2 մլրդ 80 մլն խմ։ Դրան հաջորդում է Իրանը` 898,2 մլն խմ, իսկ Ադրբեջանը` 547 մլն խմ:

Նշված ժամանակահատվածում Ռուսաստանից և Իրանից ներմուծումն աճել է, համապատասխանաբար, 51,9 տոկոսով և 121 տոկոսով, իսկ Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալը նվազել է 44,5 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայում բնական գազի սպառումն աճել է 42,4 տոկոսով՝ մինչև 4 մլրդ 366 մլն խմ։


Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica