close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Նիկո'լ, Ալե'ն՝ դավաճաննե'ր» Կիպրոսում Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը դիմավորեցին «ըստ պատշաճի»

Քաղաքական

25 Հոկտեմբերի 2021, 23:54
 «Նիկո'լ, Ալե'ն՝ դավաճաննե'ր» Կիպրոսում Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը դիմավորեցին «ըստ պատշաճի»

Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են կազմակերպել պաշտոնական այցով Կիպրոս ժամանած ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և նրա գլխավորած պատվիրակության դեմ:

«Դավաճաննե՛ր», «Հայասպաննե՛ր», «Չե՛նք ուզում ձեզ տեսնել այստեղ» և այլ կոչեր էին երեկ հնչեցրել այն պահին, երբ Ալեն Սիմոնյանն իջել էր մեքենայից:

«Այսօր յաւուր պատշաճի ­«դիմաւորեցինք» մեր Հայաստանի չիշխանութիւններուն Կիպրոսի մէջ։ Փաստօրէն ոչ թէ 5000 զոհ ունենք, այլ՝ 3700։ Կարծես թէ 3700 զոհը քիչ է, կամ կեանքերու պազար կ՛ընեն»,- գրել էր կիպրոսահայ Հակոբ Մանուկյանը: Նա այսօր նաև հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին՝ նշելով. «Այս այցը Հայաստանի Խորհրդարանի կողմից դեպի Կիպրոս պաշտոնական այց է, բայց ցավալի է, որ Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը ոչ միայն ընդգրկված չէ այդ պատվիրակության մեջ, այլ անգամ տեղյակ չեն եղել, որ այսպիսի պատվիրակություն պիտի ժամանի Կիպրոս։ Սա կոպիտ խախտում է ու խախտում է թե քաղաքական, թե իրավական իմաստով։ Այցելության ծրագիրը ամբողջովին գաղտնի է պահվում, դրա համար էլ այն փոքրաթիվ ցույցը, որը տեղի ուենցավ երեկ, կազմակերպվեց վերջին րոպեին։ ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեն այսօր մեծաթիվ ցույց է կազմակերպում պատվիրակության դեմ։ Պիտի նշեմ, որ հնարավոր է լինեն նաև այլ ձևի միջոցառումներ, այլ ձևի բողոքի ցույցեր։ Ինչքան տեղյակ եմ ես, այսուհետ բոլոր գաղթօջախներում նման ձևով են դիմավորելու Հայաստանից եկած պատվիրակություններին, հատկապես իշխող կուսակցությունից»։

Այսօր արդեն առավել հուժկու է եղել Ալեն Սիմոնյանի «դիմավորման արարողությունը». կիպրահայ համայնքի ներկայացուցիչները վերստին «Դավաճա'ն», «Հողատու'» և այլ վանկարկումներով են դիմավորել ԱԺ միակուսակցական պատվիրակությանը։ Կիպրահայերը ամոթանքի տարափ են տեղացել նաև իրենց մոտեցած ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն և ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեն հայտարարություններ էին տարածել: ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն դատապարտել էր ԵԽԽՎ նիստին իշխանական միակուսակցական պատվիրակության մասնակցությունը, իսկ ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեն, խստորեն դատապարտելով ՀՀ իշխանությունների հակապետական, հակազգային, դավադիր և թրքամետ վարքագիծը, մերժելի էր համարել Ալեն Սիմոնյանի գլխավորած ՀՀ ԱԺ պաշտոնական պատվիրակության այցը Կիպրոս:  

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica