close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում երիտասարդը վրաերթի է ենթարկել 57 և 29 տարեկան երկու հետիոտնի. նրանք տեղում մահացել են

Հասարակություն

25 Հոկտեմբերի 2021, 13:59
 Երևանում երիտասարդը վրաերթի է ենթարկել 57 և 29 տարեկան երկու հետիոտնի. նրանք տեղում մահացել են

2021թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57 և 29 տարեկան երկու հետիոտնի, որի հետևանքով վերջիններս տեղում մահացել են, իսկ նշված ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Ժամեր անց նշված ավտոմեքենայի՝ 1992թ. ծնված վարորդը ներկայացել է իրավապահներին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: 

Երիտասարդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու կասկածանքով։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել մահացածների դատաբժշկական փորձաքննություններ:



Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
Վարդենուտի Թուխ Մանուկը
1 Դեկտեմբերի 2021, 23:23 Վարդենուտի Թուխ Մանուկը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica