close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի հարցը ԱԺ ընդդիմադիրները ներառել են օրակարգ․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

25 Հոկտեմբերի 2021, 12:39
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի հարցը ԱԺ ընդդիմադիրները ներառել են օրակարգ․ Արծվիկ Մինասյան

Խորհրդարանական ընդդիմությունը վաղվանից մեկնարկող ԱԺ նստաշրջան է ներառել երկու գործիքակազմ օրախնդիր հարցրերով՝ ըստ Yerkir.am-ի տեղեկացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ մամուլի ասուլիս ժամանակ։

Նա վստահեցրեց, որ խորհրդարանական ընդդիմությունը մշտապես հայտարարել է, որ պետք է օգտագործի թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական բոլոր գործիքակազմերն ու հնարավորությունները։

Գործիքակազմերից մեկը քննիչ հանձնաժողովի մեխանիզմն է։

«Այս պահին օրակարգում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից անմիջապես հետո հավաքագրված միջոցները ՀՀ կառավարությանը փոխանցելու հարցը, երկրորդ քհննիչ հանձնաժողովը արդարադատության ոլորտում է, որն արդեն դրվել է շրջանառության մեջ՝ դիմումը ներկայացված է, ամենայն հավանականությամբ դա հաջորդ շաբաթվա ընթացքում կլինի»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Երկրորդ գործիքը, որն օգտագործվում է և վաղվա նիստում ներառված է՝ ԱԺ կանոնակարգ օրենքով և ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումն է։

«Այն վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակին և դեմարկացիայի խնդիրներին։ Մենք մտադիր ենք այս հարցի մասին ունենալ ոչ միայն ամենաարդյունավետ քննարկումներից մեկը, այլև վերջում առաջադրել կոնկրետ հայտարարության նախագիծ՝ ուղղված ոչ միայն միջազգային հանրությանը, մեր քաղաքացիներին, այլ նաև գործադիր իշխանությանը՝ իր սահմանադրական, օրինական պարտավորությունները կատարելու առումով»,-վստահեցրեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica